1530118748_g-grigoryan

Գործարար Գրիգոր Գրիգորյանը անմեղսունակությունը ժխտող տեղեկանք է պահանջում Աշոտ Զաքարյանից և իր փաստաբանից

Վայք քաղաքի բնակիչ, Աշոտ Զաքարյանն օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր Վայոց ձորի մարզի «Արփա» փոքր ՀԷԿ–ի խնդրին, որն իր խոսքով անձնական միջոցներով ներդրված գումարներով է կառուցել, սակայն այսօր նա զրկված է սեփականատիրոջ կարգավիճակից, քանի որ գործն անցել է մի շարք դատական պրոցեսներ, ինչպես նաև Աշոտ Զաքարյանը տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների անուններ է հնչեցրել Hayacq.comը այս թնջուկը պարզելու համար հարկ համարեց զրուցել «Արփա» փոքր ՀԷԿ-ի ներկայիս սեփականատերից մեկի, գործարար Գրիգոր Գրիգորյանի հետ.

Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ Աշոտ Զաքարյանի և փաստաբանի կողմից ներկայացվածն ամբողջությամբ հիմնված է ստի և ցինիզմի վրա, բարձրաձայնում են մարդկանց անուններ որոնք ոչ մի կապ չունեն և նույնիսկ տեղյակ չեն նշված հարցերից.

-Բնականաբար հասկանալի է, որ նրանք բարձր պաշտոնատար անձանց անուններ հնչեցնելով, փորձում են լսելի դառնալ և հարցին հնչեղություն հաղորդել հնարավորինս մեծ լսարան ապահովելու համար։ Ցինիզմով ու շանտաժով Զաքարյանը փորձում է քողարկել իր կողմից «Արփա» ՓՀԷԿ–ում կատարված յուրացումներն ու պատճառված վնասները, իր տնօրինության ժամանակահատվածում իր իսկ կողմից կնքված կեղծ փոխառության պայմանագրերը և ընկերության դրամարկղից կանխիկացրած շուրջ 50մլն ՀՀ դրամի յուրացումները և բազմաթիվ ինքնիրավչությունները, ինչն իրենց մոտ չի ստացվի, քանի որ միևնունն է վաղ թե ուշ Զաքարյանը օրենքի ողջ խստությամբ պետք է պատասխան տա վերը նշված հանցանքների համար։ Ուստի խորհուրդ եմ տալիս Աշոտին կենտրոնանալ և վերականգնել ընկերությանը իր կողմից պատճառված բոլոր վնասները։

Աշոտ Զաքարյանն ու թիմակիցները պատրաստվում էին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա անցկացնել, որը կարծես թե հետաձգվել է։ Ի՞նչ կասեք այս առումով։

-Ի՞նչ թիմակիցներ, Աշոտ Զաքարյանի նման մարդիկ չունեն թիմակիցներ։ Իր ստի և շանտաժի թիմակիցներն են՝ կինը, ծառայությունից խուսափած որդին և վճարովի փաստաբանը։ Ասեմ ավելին, նրանք ներկայիս քաղաքական իրավիճակի ընկալման լուրջ խնդիր ունեն, որը շահարկում են իրենց անձնական ստահոտ շահերի համար։ Իսկ գործարարի անունը շահարկելու և զրպարտելու համար իրենք դեռ օրենքի առաջ պատասխան պետք է տան։ Աշոտը չի կարող հասկանալ նաև, որ իր իսկ խոսքերով մեծահարուստ և բարերար լինելը, ոչ թե յուրացումներով կամ շանտաժով է, ինչը ինքն էր անում, այլ վաստակում են տարիների ազնիվ և հետևողական աշխատանքով։ Իսկ բարերարություն անելու համար, պարտադիր չէ մեծահարուստ լինել՝ այն մարդու սրտի ցանկության և կարիքավորի կողքին լինելն է, ինչից Աշոտը շատ հեռու է։ Իսկ «ունեզրկված գործարարի» կերպարը Աշոտ Զաքարյանի մտացածին երևակայության արդյունքն է, որը իրականությունից շատ հեռու է, քանի որ նա իր տեսակով երբևէ չի եղել և չէր էլ կարող լինել գործարար, ուստի ունեզրկված լինելու մասին խոսք լինել անգամ չի կարող։ Չհիմնավորված և հորինված լուրեր տարածելով, օգտագործելով հայտնի մարդկանց անուններ Զաքարյանը դարձել է ոչ թե ունեզուրկ, այլ պատվազուրկ։

1530120797_img_0381

-Իսկ ի՞նչ կասեք Ձեր կողմից «Արփա» ՓՀԷԿ-ի բաժնեմասերը ձեռք բերելու վերաբերյալ Զաքարյանի հնչեցրածին։

-Նախ ասեմ, որ ես ձեռք եմ բերել ոչ թե «Արփա» ՓՀԷԿ-ի բաժնեմասերը, այլ «Արփա էներգիա» ՍՊԸ-ի՝ հենց Աշոտի խնդրանքով, քանի որ վերջինս սննկացման եզրին էր հայտնվել իր իսկ կատարած ինքնիրավչությունների արդյունքում։ Ինչ վերաբերվում է ընկերությունում Զաքարյանի կողմից սեփական միջոցների ներդրմանը, ապա ասեմ, որ նա ոչ մի լումա չի էլ փորձել ներդնել ընկերությունում, քանի որ իմաստազուրկ կլիներ գումար ներդնել, ապա յուրացնել դրանք։ Ընկերությունում ներդրումները կատարվել են բացառապես բանկի և իմ կողմից, ինչի վերաբերյալ առկա են հստակ փաստաթղթեր։ Ես որպես ընկերության բաժնետեր, դարձել եմ օրենքով սահմանված ընթացակարգի պահպանմամբ և օրենքով նախատեսված կարգով։ Ընդ որում, նշված գործարքի օրինականության հարցը հենց Աշոտ Զաքարյանի կողմից դատական կարգով վիճարկվել է դեռևս 2013թ-ին, ինչի վերաբերյալ դատարաններն իրենց դիրքորոշումը հայտնել են, վերջնական որոշումը կայացվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, որով ճանաչվել է իմ «Արփա էներգիա» ՍՊԸ-ում բաժնետեր լինելու օրինականությունը։ Այնպես որ ճիշտ կլինի Աշոտ Զաքարյանը և փաստաբանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ներկայացնեն իրենց հոգեկան առողջության (Մեղսունակության) վերաբերյալ տեղեկանքներ համապատասխան բուժհաստատություններից, (ինչը նաև ես եմ պահանջում) և դա կօգնի, որ լրատվամիջոցները ստիպված չտարածեն միակողմանի, ոչ հավաստի տեղեկատվություն։

Ինչ վերաբերվում է գործին առնչվող իրավափաստական հանգամանքներին, ճիշտ կլինի հարցերն ուղղել իմ փաստաբան Սամվել Սիմոնյանին։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *