«Սթափվելու եւ հետեւություններ անելու ժամանակն է»

Այս արխիվային ֆոտոնկարը զգոնության կոչ է Դեռ-Զորի անապատներից` ուղղված մեզ, ներկաներիս…

Անցել է 100 տարի, բայց արդյոք մենք հետևություններ ենք արել այդ սարսափելի ողբերգությունից, որ կատարվեց մեր հայրենակիցների` արևմտահայերի հետ: Արդյո՞ք մենք մեզ հարց ենք տվել` թե ինչու նման բան պատահեց: Ա՞րդյոք մենք կարողացել ենք սթափ վերլուծել հարյուրամյա վաղեմության ազգային ապոկալիպսիսի պատճառները:

 Այժմ համացանցը լայն հնարավորություն է ընձեռում հասկանալու ու ընկալելու այդ մեր ազգին պատուհասած ողբերգությունը, որպեսզի մոտ ապագայում, իսկ գուցեև արդեն հիմա, մենք՝ հայաստանցիներս, հերթական գլոբալ պատմական սխալները թույլ տալուց զերծ մնանք… Իսկ ի՞նչ էր կատարվել իրականում 1914-16թթ.: Երկու՝ այն ժամանակ հզոր ախոյաններ Ռուսաստանն ու Թուրքիան, ամենքը իրենց իսկ նվաճողական ռազմավարական շահերի համար պատերազմում էին միմյանց  դեմ… Նրանց միայն ու միայն իրենց երկրների շահերն էին հետաքրքրում` ուրիշ ոչինչ, և հանուն այդ շահերի` պատրաստ էին գնալ ամեն ինչի:

Իսկ արդյունքում` տուժեց պետականություն չունեցող և իր բնօրրանում ապրող արևմտահայությունը…

Ռուբեն ԹՈՒՄԱՆՅԱՆ 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *