ԿԱՐԵՎՈՐ
Search
big_9e438cc88b666885198025baa5fefbf0

Սիրիահայ համայնքը դատարկվում է. հայրենակիցներն ահազանգում են

Սիրիահայ համայնքը դարձյալ արտագաղթելու վտանգի առեջեւ է: Նրանց իրավունքներն ու պարտականությունները երկրում խաթարվել են, ինչն էլ օրեցօր պատճառ է դառնում՝ լքելու  երկիրը: Այս մտահոգությունն է հայտնում Հայ-Արաբական միջազգային իրավական խորհրդի պատասխանատու քարտուղար Վահե Մահշիկյանը, ով օրեր առաջ Սիրիայի հեռուստաընկերություններից մեկի միջոցով բարձրաձայնել էր սիրիահայերի խնդիրը:

«Երկու վտանքաւոր ընթացք կայ. որը կը խաթարէ սուրիահայերուն շահերը մէկը արտագաղթն է սուրիայէն դուրս սուրիոյ հայերուն. միւսը Հայաստանի քաղաքացիութիւն կրելու հարցը. Այս օրերուն սուրիոյ ընկերութիւնը կազմող բոլոր հատուածները կը պատրաստուին մասնակցելու ժողովներուն, որը կը տարուի սուրիոյ տագնապէն դուրս գալուն համար: Նկատելի է. որ հայերը չեն ներկայացուիր նման համագումարներուն մէջ, պէտքէ ահազանգ հնչեցնել:

Մենք մինչեւ տաքնապին սկիզբները ունէինք ներկայութիւն, իսկ հիմա ոչ: Պատճառը քնարկուելիք նիւթ չէ, բայց առաջքը արնելը կարեւորէ, որովհետեւ անիշխան վիճակի մատնուեցան, ոչ ոք հայկական կազմակերպութիւններէն կըզբաղուի իրենցմով, եթէ գլխաւորողները գացին հասարակութեանը նայող չմնաց եւ իրենց շահերը պաշտպանող եւս չմնաց»- ասում է սիրիահայ Վահե Մահշիկյանը.

Այս պահի դրությամբ Հալեպում հայերի թիվը առավելագույնը 10 հազար է, Դամասկոսում՝  2000 Քեսապում՝ 1000, իսկ Լաթաքիայում՝ 200-300.

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *