Սիրիայի Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին պայթեցվել է

 Սեպտեմբերի 21-ին, ժամը 11.30-ին, Սիրիայի՝ Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին, որտեղ ամփոփված են Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները, պայթեցվել է ISIS՝ Իսլամական պետություն իսլամական ահաբեկչական խմբավորման
կողմից, որն առաջին անգամը չէր, որ գրոհայինների թիրախում էր հայտնվել:
Եկեղեցին հիմնահատակ ավերվել է, այրվել ու ոչնչացվել են տաճարի նստարանները, աղոթագրքերն ու խաչերը:
Սրբատեղին կառուցվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ գլխավոր ուխտատեղիներից էր համայն հայության համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալեպում հրկիզվել էր Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։Այն դարձյալ բախումների կիզակետում էր հայտնվել:Հրկիզված եկեղեցին գրեթե մոխրացել էր, էապես վնասվել էր նաև եկեղեցու հարակից Մեսրոպյան վարժարանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *