ԿԱՐԵՎՈՐ
Search
1349722071_3

Սիրիայի Հալեպ քաղաքից սկսվել է հանձնվող ահաբեկիչների առաջին խմբի դուրսբերման գործընթացը

Ահաբեկիչները այրել են իրենց զինապահեստներն ու դրանց ծագման փաստաթղթերը
Սիրիայի Հալեպ քաղաքից սկսվել է հանձնվող ահաբեկիչների առաջին խմբի դուրսբերման գործընթացը: Հալեպից իմ գործընկեր Զարմիկ Պողիկյանը տեղեկացրեց, որ ահաբեկիչներին խոստման համաձայն, տեղավորում են Հալեպից հեռու տեղակայված մի քանի գյուղերում՝ Կարմիր մահիկի և Կարմիր խաչի հսկողության ներքո:
Այս համատեքստում մի կարևոր փաստ: Ահաբեկիչները հանձնվելուց առաջ պայթեցրել են իրենց բոլոր զինապահեստները և այրել արխիվները, ոչնչացրել ֆինանսական կապերի մասին վկայող փաստաթղթերը, զենքերի ծագման աղբյուրների մասին տեղեկությունները:
Սա վկայում է այն մասին, որ արտասահմանյան որոշ կառույցներ և պետություններ մտահոգություն ունեն, թե կբացահայտվի իրենց՝ ահաբեկիչներին օգնելու փաստը: Առաջին հերթին այդպիսի պետություններ են Թուրքիան և Սաուդյան Արաբիան, մյուս տերությունների մասին կարող ենք խոսել այլ փաստեր ունենալու առիթով:

Նաիրի Հոխիկյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *