Սիրիայում մոտ 40-45 հազար հայ է մնացել, 12 հազարը Հայաստանում են.

Սիրիայում շարունակվում են ականներ պայթել, դիպուկահարներ են կրակում, իսկ այնտեղ ապրող հայերը նույն վիճակում են, ինչ այդ երկրի մյուս բնակիչները:

Հայաստանի սփյուռքի նախարարության Սփյուռքի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանն ասաց, որ իրավիճակը չի փոխվել և անկանխատեսելի է: Անդրադառնալով քեսաբահայերի՝ իրենց տներ վերադարձին, նա նշեց, որ մեծ աշխատանքներ են տարվել և դեռ շարունակվում են. «Այն, ինչ տեղի էր ունեցել մարտի 21-ի գիշերը, դրանից հետո բնակավայրերն արագ վերականգնել հնարավոր չէր:

Բայց կյանքը կամաց-կամաց բնականոն հունի մեջ է ընկնում»: Լուսինե Ստեփանյանը հավելեց, որ Հայաստանում դեռ մի քանի քեսաբահայ ընտանիք է մնացել: Ինչ վերաբերում է մյուս հայաշատ քաղաքներին, նրա խոսքով, Հալեպում ջրի և էլեկտրաներեգիայի խնդիր միշտ կա, պարբերաբար վերականգնվում է և օրվա որոշակի ժամանակահատվում լինում է: «Նույն վիճակում էլ Դամասկոսն ու մյուս բնակավայրերն են: Վերջերս էլ Դամասկոսում պայթյուններ են եղել, բարեբախտաբար հայեր չեն տուժել:

Ամբողջ Սիրիայում հայերի վիճակը կապված է ընդհանուր վիճակից»,- ասաց նա: Լուսինե Ստեփանյանը, պատախանելով հարցին, թե դպրոցներն ու մանկապարտեզները գործում են, ասաց, որ ուսումնական տարին իրենց մոտ դեռ չի մեկնարկել, բայց անցած տարին մինչև վերջին օրն աշխատել են: Հարցին՝ քանի՞ հայ կա Սիրիայում և քանիսն են եկել Հայաստան, Սփյուռքի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետը պատասխանեց, որ Սիրայում մնացած հայերի թիվը հստակ չէ, հաշվառում չի կատարվել, բայց իրենց տեղեկություններով՝ 40-45 հազար հայ դեռ կա: Սիրիայից Հայաստան տեղափոխվածներին թիվն այս պահին 12 հազար է:

Panorama. am

(Visited 2 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *