Սննարդյունաբերության ոլորտի 22 հայկական ընկերություններ ներկայացնում են իրենց արտադրանքը Մոսկվայի «ՊՐՈԴԷՔՍՊՈ 2015»-ին

Մոսկվայում փետրվարի 9-ին մեկնարկել է «ՊՐՈԴԷՔՍՊՈ 2015» միջազգային ամենամյա ցուցահանդեսը: Հայաստանից մոսկովյան ցուցասհանդեսին մասնակցում են սննդարդյունաբերության ոլորտի 22 ընկերություններ: Այն  կգործի մինչև փետրվարի 13-ը։

Ցուցահանդեսը համարվում է ՌԴ ամենախոշոր և տարածաշրջանում առավել ճանաչված միջազգային միջոցառումներից մեկը: Այս տարի ցուցահանդեսը կունենա 2 000-ից ավելի մասնակից` 65 երկրներից, կգործի 31 ազգային տաղավար: Ցուցահանդեսի հիմնական այցելուներն են սննդարդյունաբերության ոլորտում միջին և խոշոր գնորդները, այդ թվում տարբեր առևտրային ցանցերից, ինչպես նաև տվյալ արտադրատեսակների ներմուծողներ։

Նպատակ ունենալով խթանել հայկական սննդարդյունաբերության ոլորտի զարգացումը, նպաստել ՌԴ շուկայում հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը և արտահանման ծավալների աճը, ինչպես նաև բացահայտել նոր գործընկերներ՝ Արդյունաբերության զարգացման հիմնադրամը` Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ կազմակերպել են թվով 22 հայկական ընկերությունների (Թամարա Ֆրութ, Մեծ Սյունիք, Ռուկար Գրուպ, Վայք Գրուպ, Շամբ Բիզնես, Սիս Նատուրալ, Եվրոթերմ, Սամ-Հար, Ռագմակ, Մարան, Երևանի Գարեջուր, Էդվագ Գրուպ, ՎՎՎ Գրուպ, Անուշ-1, Բիգա, Աշտարակ Կաթ, Նատֆուդ, Բեկոն Պրոդուկտ, Վիլ Ֆուդ, Օլդ Բրիջ, Մավաս Գրուպ, Գինու-Կոնյակի Տուն Շահնազարյան) մասնակցությունը նշված ցուցահանդեսին։

Հայկական ընկերությունների մասնակցությունը «ՊՐՈԴԷՔՍՊՈ 2015»-ին կազմակերպվել է մեկ միասնական հայկական տաղավարի սկզբունքով, ինչի համար վարձակալվել և կառուցապատվել է 174 մ2 տարածքով հայկական տաղավար։ Միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ՀՀ Կառավարության կողմից հաստատված Պետական աջակցության ծրագրի շրջանակներում։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *