4900fd75109d642d3a086d8b09bfc45eb778fffa

«Սուրբ ծննդյան տոնավաճառ» Երեւանի Հյուսիսային պողոտայում. լուսանկարներ

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում արդեն ավանդական դարձած «ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ» -ի բացմանը: Միջոցառմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը:

24d3040e673b2018128641149af468e04559cc2c

Տոնավաճառի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին և Մանկական եվրատեսիլ միջազգային երգի 2015թ. մրցույթում երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրած փոքրիկ Միկային, ով ավելի ուշ նաև ելույթ է ունեցել եվրատեսիլյան իր երգով: Տոնավաճառի բացմանը ելույթ է ունեցել նաև «Երևանյան թմբուկներ» նվագախումբը:

5f183abec5a2fb4a184dd8b2d56eb091edead806

Տոնավաճառն արդեն 4-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ և այդ առումով Երևանի քաղաքապետարան և մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է:

32 ինքնատիպ տաղավար-տնակներում ներկայացված են Ամանորի եւ Սուրբ ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր և հուշանվերներ, քաղցրավենիքի մեծ տեսականի՝ հրուշակեղեն, շոկոլադ, մրգերից պատրաստված անուշահամ չրեր, նաև տաք գինի: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շրջել է տոնական ձևավորված տաղավարներում, զրուցել մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, հյուրասիրվել, նաև գնումներ կատարել:

801cfb24e529f660abecda26e10b5d028ca6eb00

Սեփական ապրանքատեսականին վաճառքի ներկայացրած կազմակերպությունների ներկայացուցիչները և գնումներ կատարող քաղաքացիները, ովքեր նաև գեղեցիկ շոու ծրագրի են ականատես եղել, շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին և «Պասկալ և Դիոդատո» ընկերությանը` հերթական անգամ գեղեցիկ ձևաչափով տոնական գնումներ կատարելու ընձեռած հնարավորության համար:

7780504b23416a6d8f954ec79159168d10cfcd4e

0afc2f9760120b9a135620e4c06c97d8238944dd

Տոնավաճառը կգործի դեկտեմբերի 5-ից մինչև հունվարի 6-ը, ամեն օր՝ ժ. 13։00-ից 22։00-ն:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *