ԿԱՐԵՎՈՐ
Search
Aram-Karamanukyan-1

Սուրիական բանակի հայ զորավարները

 Զորավար Արամ Գարամանուկյան – ծնած է 1910-ին՝ Այնթապ: Նախնական ուսումը ստացած է ծննդավայրի Ադենական և Հալեպի Ազգային Հայկազյան վարժարանիին մեջ, իսկ երկրորդականը՝ Ֆրեր Մարիսթներու քոլեճը: 1932-ին ընդունված է Դամասկոսի Զինվորական վարժարանը, ուրկե շրջանավարտ է, հրետանիի ճյուղեն, 1934-ին: Իր մասնագիտությունը կատարելագործած է Ֆրանսա, Ecole d’Application d’Artillerie-ի մեջ 1938-39թթ.: Բարձրագույն զինվորական կրթությունը ստացած է Փարիզ, Ecole Superieur de guerre-ի մեջ, 1945-ին: Սուրիական Արաբական բանակին մեջ վարած է պատասխանատու պաշտոններ: 1949-57, եղած է Սուրիական հրետանիի Ընհդ. Հրամանատար և Ընդհ. Սպայակույտի անդամ: Մասնակցած է Պաղեստինի պատերազմներուն: Հաջորդական առաջխաղացումներով, 1956-ին ստացած է զորաբաժինի Զորավարի աստիճան (Լիվա) և հանգստյան կոչված է 1958-ին: 1961-ին Հալեպ քաղաքի կողմե ընտրված է Սուրիական խորհրդարանի և Սահմանադիր ժողովի անդամ: 1964-են սկսեալ հետևած է Բեյրութի Ֆրանսական իրավագիտական ֆաքուլթեի դասընթացներուն: Ապա շարունակելով իր իրավագիտական ուսումը Փարիզի Համալսարանին մեջ, 1972-ին ընդունված է իբր docteur en droit d’etat, և իր ավարտաճառը եղած է «Օտարականները և զինվորական ծառայությունը» ուր գլուխ մը հատկացված է Հայկական լեգեոնին: Իր զինվորական ասպարեզին ընթացքին պարգևատրված է Սուրիական, Լիբանանյան և Եգիպտական արժանեաց Առաջին կարգի բազմաթիվ շքանշաններով և ստացած է Ֆրանսական Պատվո Լեգեոնի սպայի աստիճան (Officier de la legion d’honneur).

 Զորավար Հրանտ Մալոյան – ծնած է 1895 նոյեմբերի 29-ին, Պոլիս: Ուսած է նախ Վենետիկ, Ս. Ղազարու վանքը, 1905-1907: Հետո Պոլիս, ֆրանսիական Ֆրեր Մարիսթներու վարժարանը, ուրկե շրջանավարտ եղած է 1912-ին: Տարի մըն ալ հաճախած է թրքական Սուլթանիե վարժարանը, իսկ 1913-14, մտած է Պոլսո իրավագիտական համալսարանը: 1914-ին զինվորագրվելով սպայի ուսում ստանալե ետք կղրկվի Սուեզի ճակատը և գերի կիյնա անգլիացիներու ձեռքը: Ռազմագերութենե ազատվելե ետք, 1918-ին, տեղակալի և ապա հարյուրապետի աստիճանով ծառայած է ֆրանսիական բանակին մեջ, Կիլիկիա՝ նախ իբր թարգման և հետո իբր սպա հայ ոստիկան-զինվորներու: Մասնակցած է քեմալական ուժերու դեմ մղվող կռիվներուն: Կիլիկիո պարպումեն ետք, 1922-ին պաշտոնավարած է Սուրիական ոստիկան-զինվորներու միավորներու մեջ: Իր ծառայություններուն համար գնահատվելով ունեցած է հաջորդական բարձրացումներ և հասած է վաշտապետի աստիճանի (Ամիտ): 1945-49 թվականներուն վարած է Սուրիո ոստիկան զորաց հրամանատարի պատասխանատու պաշտոնը: 1950-ին իր խնդրանքին վրա, հանգստյան կոչված է: Արժանացած է Սուրիական, Լիբանանյան և Եգիպտական շքանշաններու: Ունի նաև ֆրանսիական Պատվո լեգեոնի ասպետի աստիճան:

Hrant-Maloyan-1

 

 Զորավար Ալպեր Քիլեճյան – ծնած է 1921-ին, Համա: Նախնական ուսումը ստացած է ծննդավայրին մեջ, երկրորդականը՝ Լիբանանի Ֆրեր Մարիսթներու քոլեճը: 1938-ին ընդունված է Հոմսի զինվորական վարժարանը, ուրկե շրջանավարտ եղած է հետևազորաց ճյուղեն: Պաղեստինյան կռիվներուն մասնակցած է Սուրիական ճակատին վրա և երկու անգամ վիրավորված: 1957-ին հետևած է Կահիրեի բարձրաստիճան սպաներու դասընթացներուն: Սուրիական արաբական բանակին մեջ վարած պաշտոններեն հիշենք մանավանդ հրամանատարությունը ենթասպաներուն դպրոցին և պահեստի սպաներու վարժարանին: Հաջորդական առաջացումներեն վերջ, 1958-ին հասած է վաշտապետի (Ամիտ) աստիճանին: 1959-ի վերջավորության հանգստյան կոչված է զորաբաժնի զորավարի աստիճանով (Լիվա): Իր մատուցած ծառայություններուն համար պարգևատրված է Սուրիական արժանեաց Առաջին կարգի, ինչպես նաև Լիբանանյան և Եգիպտական շքանշաններով:

Alper-Kilechyan

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *