Այսօր՝ օգոստոսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված շենք են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերել են բնակարանի տիրուհու դին: Հարևանները ֆոտոլրագրողին ասում էին, որ սպանվածը 6-րդ Զգայարան հաղորդաշարի էքստրասենս Անի Մեժլումյանն էր:

(Visited 1 time, 1 visit today)
Հալէպահայերուն տրուած ուղղակի նպաստին մասին
Ուշադրություն. Մեհրիբան Ալիևայի Ղարաբաղը վերադարձնելու նոր վտանգավոր ծրագիրը. Hartak.am