Ստամբուլում կվերաբացվի Սբ Նշան հայկական եկեղեցին

PanARMENIAN.Net – Ստամբուլի Քարթար շրջանում գտնվող XVIII դարի Սբ Նշան եկեղեցին վերաբացվելու է օգոստոսի 8-ին: Այս մասին հայտնել է եկեղեցու հիմնադրամի զեկավար Հովհաննես Սահակօղլուն: Ստամբուլի արվարձանում գտնվող եկեղեցին, որը գործել է 1776-ից, փակվել էր 2 տարի առաջ՝ հայ համայնքի թվի պակասելու և վերանորոգման աշխատանքների հետևանքով: Այժմ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում, Hye Tert-ին հղումով գրում է Tert.am-ը:

Վերջին անգամ Աբ Նշան եկեղեցին վերաբացվել է 1857-ին: Դրան կից գործում է Պեզճյան դպրոցը: 1461-ին Հայ Առաքելական եկեղեցու Պոլսո հայոց պատրիարքության հիմնադրումից ի վեր Ստամբուլում կառուցվել է 55 հայկական եկեղեցի, ինչպես առաքելական, այդպես էլ ավետարանչական և կաթոլիկ։ Եկեղեցիներից մոտ 36-ը գործում են մինչև օրս: 1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցներից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ը ավերակ են, 197-ը ամբողջովին նորոգման կարիք ունեն։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *