40726

Ստերլիգովի այցը բարձրացրել է Ռուսաստանում Ղարաբաղի նկատմամբ հետաքրքրությունը

Գերման Ստերլիգովի այցը Լեռնային Ղարաբաղ բարձրացրել է Ռուսաստանից եկող դրական ուշադրությունը եւ հետաքրքրությունը։ Այս մասին մարտի 21-ին Երեւանում լրագրողներին ասել է ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը։ «Այդ առումով նրա այցը, ինչպես նաեւ շատ այլ հայտնի անձանց այցելությունները կարելի է միայն ողջունել։ էթնոգրաֆիկ համալիրը, որը նա ուզում է բացել Ղարաբաղում, մշակման փուլում է, եւ այստեղ դրան կհաջորդի շինարարության եւ զարգացման մասին որոշումը»,- Արցախպրեսի փոխանցմամբ՝ նշել է Շահվերդյանը։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *