նկար

Ստեփանակերտում հանդիսավորությամբ նշվել է Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը

Երեկ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75 ամյակին: Համերգը նախաձեռնել էր կոմպոզիտորի՝ Ավստրալիայում ապրող քույրը՝ Արաքս Մանսուրյանը, ով Ստեփանակերտ էր եկել իր աշակերտների՝ երիտասարդ երգիչ-երգչուհիների հետ, ովքեր էլ Արցախի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ անցկացրել են համերգի հիմնական մասը:

Ինչպես հաղոդում է «Արցախպրես»-ը, բացման խոսքով հանդես է եկել Ն. Աղաբալյանը նշելով, որ Արցախում կոմպոզիտորին միշտ սպասել ու սպասում են և շատ ուրախ են, որ Տիգրան Մանսուրյանը իր 75-ամյակը որոշել է անցկացնել արցախցի հանդիսատեսի հետ: Իսկ վերջում Ն. Աղաբալյանը ՄԵ նախարարության կողմից նվեր է հանձնել կոմպոզիտորին: Իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Տիգրան Մանսուրյանը ասել է. «Ես խորապես հուզված եմ՝ այս դահլիճում գտնվելով, այսքան ջերմության արժանանալով: Ես, այստեղ լինելով, նորից ուժ եմ առնում այս հողից, որը իր ազատության համար հաղթանակել է»: Համերգի ընթացքում հնչել են Տիգրան Մանսուրյանի,Կոմիտասի, Մոցարտի և Վերդիի ստեղծագործություններից: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ վաստակավոր երգչուհի Շուշան Պետրոսյանը, երկրպագուևեր, հյուրեր:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *