ԿԱՐԵՎՈՐ
Search
Judo Universities Champ octagon (1)

Վահե Թութխալյանը՝ համալսարանական մարզիկների ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն

Օրերս Ֆրասնիայում ՝ Փարիզից 129կմ հեռավորոթւյան վրա գտնվող Ռեյմս քաղաքում կայացա վ համալսարական թիմերի ձյուդոյի Եվրոպայի 3 -րդ առաջնությունը:Եվրոպայի ուսանողական սպորտի ասոցիացիայի ՝ EUSA հովանու ներքո անցկացվող ստուգատեսին մասնակցեցին աշխարհամասի 19երկրի համալսարական թիմերի ձյուդոյիստներ: Հայաստանն այս մրցաշարում պատվիրակ չէր ներկացրել: Սակայն հայազգի մեկ ձյուդոյիստ, այնուամենաիվ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Տղաների 66 կգ քաշային կարգում իրեն հավասար չունեցավ Բելառուսում բավական հայտնի սամբիստ ու ձյուդոյսիտ Վահե Թութխալյանը՝ Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության և առևտրի ղեկավարման ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողը:
Հայազգի ձյուդոյիստն այս առաջնությունում 3 մաքուր հաղթանակ տարավ: Նա նախ բացահայտ առավելության հասավ Ֆրանսիայի,ապա Իսրայելի, իսկ եզրափակչում էլ Ֆրանսիայի մեկ այլ ձյուդոյիստի նկատմամբ ու արժանիորեն հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Նկատենք, որ Բելառուսի հավաքականն այստեղ հանդես եկավ Վահեի հոր ,գյումրեցի անվանի սամբիստ, աշխարհի քառակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի ղեկավարությսմբ ,ով ի դեպ ներկայումս նաև կանանց Բելառուսի հավաքականի մարզիչն է: Ինչպես տեղեկացրեց մարզիչ Թութխալյանը, Ռեմյսում Վահեից բացի Բելառուսի ընտրանու կազմում հանդես եկած Բելառուսի մյուս 3 ներկայացուցիչն ևս մրցանակակիր դարձան:
Այսպես, Եվրոպայի փոխչեմպիոն հռչկավեցին և, արծաթե մեդալով պարգևատվեցինԲելառուսի ազգային տեխնիկական համալսարանի ուսանող Իգոր Ժուկովը (90կգ ) և աղջիկնեերր գերծանր ՝ +78 կգ-ում ելույթ ունեցած Գրոդնոյի Յանկի Կուպալայի անվան պետական համալսարանի ուսանողուհի Եկատերինա Կալյուժնայան: Իսկ ահա աղջիկների 63կգ քաշային կարգում հանդես եկած Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի ուսասողուհի Դանիելա Կազանոյն էլ բավարավեց բրոնզե մեդալով:

Այնպես որ, հայազգի փորձառու մասնագետի՝ Գուրգեն Թութխալյանի ղեկավարոթւյամբ ելույթ ունեցած Բելառուսի համալսարանական թիմերի ընտրանու ելույթը Ֆրանսիայում առավել, քան հաջող էր:Նրանք տուն են վերադարձել 4 մեդալ նվաճած,այդ թվում 1-ական ոսկե և բրոնզե ,ու 2արծաթե: Եվ իհարկե այս հաջություններում մեծ է հայազգի հեղինակավոր մասնագետի նեդրումը:

Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *