xaxox-472x265

Վաղը խաղողօրհնեք է

Այս կիրակի Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: «Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15.1):

Օգոստոսի 16-ին՝ Ս. Աստվածածնի վերափոխման տոնին, ԱՀԹ բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի Խաղողօրհնեքի կարգ: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք:

Աստվածածնի Վերափոխման տոնի օրը Ս. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Խաղողի օրհնությամբ օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ’ շեշտելով նրա’ Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Ս. Կույսը առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: Այդ օրը նույնպես եկեղեցիներում մատուցվում է Ս. պատարագ, որի ավարտին կատարվում է հոգեհանգստյան կարգ: Եկեղեցական արարողությունից հետո մարդիկ այցելում են հանգուցյալների շիրիմներին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *