Վանդալական հարձակման թիրախում է հայտնվել Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը

Գերմանիայի Աախեն քաղաքում կազմակերպված «1915-2015 Հայկական ճարտարապետությունն ու Ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսը հայտնվել է հարձակման թիրախում:
Թուրքական «Demokrat Haber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Հայոց ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրության հայերի ստեղծած մշակութային ու ճարտարապետական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի մեծածավալ նկարները պատառոտվել են դանակով և սուր -կտրող գործիքներով:

Աախենի Ազգային մշակութային կենտրոնի պատասխանատուները, որտեղ կազմակերպվել է ցուցահանդեսը, արդեն դիմել են տեղի ոստիկանություն՝ դեպքի առթիվ հետաքննություն սկսելու պահանջով, տեղեկացնում է Ermenihaber-ը:
Գերմանական «Aachener Zeitung» թերթը հայկական ցուցահանդեսի վրա հարձակումը բնորոշել է որպես վանդալիզմ՝ անդրադառնալով դեպքին համանուն վերնագրով հոդվածում:
«1915-2015 հայկական ճարտարապետությունն ու ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսը «շրջում է» Գերմանիայի մի շարք քաղաքներում: Այն ներկայացնում է Ցեղասպանությունից առաջ Վանի, Մուշի, Ուրֆայի, Կարսի, Այնթափի, Սեբաստիայի, Զմյուռնիայի հայության մշակութային կյանքն ու նրանց ճարտարապետությունը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *