Վանում խոշորացույցի տակ են հայտնվել հայերը, ինչու՞ է վտանգ սպառնում ծպտյալ հայերին

Ի՞նչ է կատարվում Թուրքիայում վերջապես: Թուրքիայից այս օրերին գալիս են իրարամերժ լուրեր: Նույնիսկ պաշտոնական հաղորդագրություններն իրար հակասում են: Ինչու՞ են խոշորացույցի տակ հայտնվել հատկապես Շըրնաք և Դիարբեքիր նահանգները, ինչու՞ է ակտիվացել Վանի նահանգը: Պատասխանը մեկն է, հենց այս նահանգներում է, որ բացի քրդական գործոնից կա մեկ այլ, թուրքին ահ ու սարսափի մեջ պահող վտանգ՝ դա Հայի գործոնն է:

Թուրքերը Քրդական խնդիրին մոտնեում են մեկ այլ կողմից, նրանք կարծում են, որ ծպտյալ Հայերը շատ ավելի վտանգավոր են, որ PKK-ն հենց ծպտյալ հայերն են, սակայն չունեն ոչ մի ապացույց: Դիարբեքիրում թուրքերը իսլամիստների ձեռագրով ոչնչացնում են պատմամշակույթային արժեքները, որոնք բացառապես Հայկական են, Շըրնաքում տեղահան են անում այն բնակավայրերի բնակիչների հեևորդներին, որոնք անցած դարի 70-ականներին մասամբ կրոնափոխ եղան և դարձան քրիստոնյա,սակայն ժառանգները նախընտրեցին մահմեդականությունը:

Վանում խոշորացույցի տակ են հայտնվել ազգային փոքրամասնությունները՝ հայեր, լեզգիներ: Մեկ բան պարզ է, որ թուրքական իշխանությունը այս օրերին օգտագործում է ամեն հնարավոր և անհնարինը, որպեսզի փրկի Թուրքիայի մասնատումը:

Կարեն Հովհաննիսյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *