Վանում միմյանց հաջորդող երկու երկրաշարժ է գրանցվել

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Վան քաղաքում այս գիշեր միմյանց հաջորդող երկու երկրաշարժ է գրանցվել, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական «haber3» լրատվակայքի փոխանցմամբ՝ ցնցման էպիկենտրոնը եղել է Վանի Մոլաքասըմ գյուղը, որտեղ 1.35-ին գրանցվել է 4,6 մագնիտուդ հզորությամբ, իսկ ընդամենը րոպեներ անց՝ 1.43-ին՝ 3.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Առաջին ցնցման հիպոկենտրոնը եղել է 5 կմ, իսկ երկրորդինը՝ 1 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են Վանի կենտրոնում և շրջակա գյուղերում, նյութական վնասներ և զոհեր չեն գրանցվել:
Նշենք, որ Վանը սեյսմիկ առումով բավական վտանգավոր գոտի է: Այստեղ ստորգետնյա ցնցումները հաճախակի բնույթ են կրում: Վերջին խոշոր երկրաշարժը Վանում գրանցվեց 2011թ. հոկտեմբերի 23-ին: Էպիկենտրոնում, որը Վանի Թաբանլը գյուղն էր, ցնցումները գրանցվեցին 9 մագնիտուդ, շրջակա բնակավայրերում՝ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդող հինգ օրերի ընթացքում տեղի ունեցավ ևս 722 հետցնցում: Երկրաշարժի պատճառով հազարավոր շինություններ ավերվեցին և հարյուրավոր մարդիկ զոհվեցին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *