գրադարան-300x185

Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության գրադարան է բացվել.

Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբաններին և հետազոտողներին այսուհետ հնարավորություն կընձեռվի օգտվել Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության գրադարանի մոտ 5000 հրատարակությունից:

«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, Վաշինգտոնում նախօրեին տեղի է ունեցել Հայկական ազգային ինստիտուտի Հայոց ցեղասպանության գրադարանի բացումը: Ներկայացված հայերեն և անգլերեն գրքերը չեն արտացոլում Հայոց պատմությունն ու ազգային նկարագիրը, սակայն դրանք ծավալուն տեղեկատվություն են տրամադրում Հայոց պատմության ամենացավալի իրադարձության՝ Ցեղասպանության մասին:

Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը նշել է, որ գրադարանում ներկայացված է 5000-ից ավելի հրատարակություն, հույս ունեն թիվը մեծացնել:

«Հայոց ցեղասպանության գրադարանն ամբողջական հետազոտական կենտրոն ստեղծելու միայն մի մասն է, մենք ստեղծում ենք մի համակարգ, որի միջոցով հետազոտողները կկարողանան օգտվել վերջին 40 տարիների ընթացքում Ամերիկայի հայկական համագումարի և Հայկական ազգային ինստիտուտի ձեռքբերած արժեքավոր հավաքածուից»,- ասել է նա:

Գրադարանի բացմանը ներկա է եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Վաշինգտոնում գրադարանի բացումը կարևոր իրադարձություն է. նախ այդպիսի կենտրոնը բացվում է ԱՄՆ մայրաքաղաքում, որն արդեն լուրջ ձեռքբերում է, երկրորդ՝ այսպիսի կենտրոնը դառնալու է հանդիպման, քննարկումների վայր, համադրված աշխատանք կազմակերպելու կենտրոն: Այս առումով ավելին է, քան գրադարան, տեղեկատու կենտրոն»,- ասել է նա:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *