ԿԱՐԵՎՈՐ
Search
Flash-mob (1)

«Վառիր քո մոմը». համահայկական ֆլեշ մոբ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի» կողմից նախաձեռնված համահայկական «Վառիր քո մոմը» ֆլեշ մոբը լայն տարածում է գտնում: Ֆլեշ մոբին արդեն միացել են մասնակիցներ ինչպես Հայաստանից, այպես էլ արտերկրից, ինչպես անհատներ, այնպես էլ կոլեկտիվներ: Երեկ ֆլեշ մոբին են միացել նաև Լոռու «Ֆորտունա» հեռուստաընկերության աշխատակիցները: Կենտրոնը շնորհակալություն է հայտնում «Ֆորտունա» TV-ի ողջ անձնակազմին օրինակ ծառայելու համար:  Այս մասին գրում է «Հայերն այսօրը»:

 

Հիշեցնենք, որ ֆլեշ մոբի միջոցով կենտրոնն ընդգծում է, որ Եղեռնի 100-ամյակն իրականում Վերածննդի խորհուրդ ունի և որ հենց այդքան պահանջվեց հայերից կրկին ամուր ոտքի վրա կանգնելու համար: Այս եղանակով կենտրոնը նպատակ ունի աշխարհասփյուռ հայությունից ապրիլ ամսին խորհրդանշական թվով` 1.5 միլիոն հայերի հրավիրել Հայաստան: Համահայկական ֆլեշ մոբին ցանկության դեպքում կարող է մասնակցել ցանկացած հայ` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Դրա համար ֆլեշ մոբի մասնակիցը տեսանյութի միջոցով Հայաստան ժամանելու հրավեր է ուղարկում արտերկրում բնակվող հայի: Ձեռքում բռնելով վառվող մոմ` մասնակիցը դրսում գտնվող իր ընկերոջը կամ բարեկամին կոչ է անում ապրիլին գալ Հայաստան` միասին այդ մոմը վառելու:

Այնուհետև` տեսանյութի վերջում, մասնակիցը նշում է մի քանի հոգու` ներգրավելով նրանց ֆլեշ մոբին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *