eeac76ffeb5c04a92aee67bc780d5528

Վատիկանի արխիվային փաստաթղթերը բացահայտել են ճշմարտությունը Հայոց ցեղասպանության եւ հայերի բնաջնջման մասին

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ գերմանացի Մայքլ Հեյզեմանը միջազգային ԶԼՄ-ների ուշադրությանն է ներկայացրել Վատիկանի արխիվներում պահվող 1100 էջանոց փաստաթուղթը: Այս հարցի շուրջ երկարատեւ հետազոտություններ անցկացրած գերմանացի լրագրող պատմաբանը հայտնաբերել է այնպիսի փաստաթղթեր, որոնք նախկինում գաղտնազերծված չեն եղել:

Դրանք պահպանված են մի քանի լեզվով՝ իտալերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն եւ ունեն վավերականություն եւ կնիք: Դրանք պարունակում են շատ փաստեր եւ տեղեկություններ հայերի բնաջնջման մասին, այդ թվում `հանցակցություն այլ երկրների, մասնավորապես Գերմանիայի հետ:

ef8feb2d9b147db9fb3425887fee8725

«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Գերմանիան եղել է դաշնակից Օսմանյան կայսրության հետ, եւ շատ գերմանացի սպաներ մասնակցել են Հայոց ցեղասպանությանը: Վատիկանը, իհարկե, փորձել է ազդել Գերմանիայի վրա՝ Ավստրո-Հունգարիայի միջոցով, եւ դադարեցնել արյունահեղությունը անմեղ քրիստոնյաների, աակայն չի հաջողվել, քանի որ Գերմանիան ցանկացել է պահպանել Թուրքիայի հետ դաշնակցությունը»,- գրել է գերմանացի պատմաբանը:

 Արխիվային փաստաթղթում մանրամասնորեն նշված է, որ քսաներորդ դարում, այս հանցագործությունը իրականացվել է երիտթուրքերի կողմից ողջ քրիստոնյա աշխարհի աչքի առաջ, որի ընթացքում բնաջնջվել է 1,5 մլն հայ: «Դա հատուկ ծրագրված է եղել կառավարության կողմից », – ասում է Հեյզեմանը.

Չնայած որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ երկրներ, այդուհանդերձ Թուրքիան շարունակում է ժխտել՝ ի լրումն, փորձելով մոլորեցնել ողջ համաշխարհային հանրությանը: Գերմանացի լրագրողը պատրաստ է կիսել հետազոտության արդյունքները այն պատմաբանների եւ գիտնականների հետ, ովքեր ուսումնասիրում են Հայոց ցեղասպանության թեման:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *