maxresdefault

«Վեդի-Ալկո»՝ ցանկալի ապրանքանիշ ոչ միայն Հայաստանում

Հայկական գինեգործության բազմադարյան փորձի շարունակողն է հանդիսանում «Վեդի-Ալկո» ընկերությունը, որն իր կազմում ներառում է երկու խոշոր ձեռնարկություններ. 1938 թ-ին հիմնված Գետափի գինու գործարանը և 1956 թ-ին հիմնված Վեդու գինու գործարանը: Պահպանելով հայկական գինեգործության ավան01դույթները` տարիներ շարունակ փորձ է արվում ստեղծագործաբար զարգացնել դրանք` նոր նրբերանգներ ավելացնելով համերի հարուստ բույրերին:

Այսօր ընկերությունն արտադրում է ավելի քան 40 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, կոնյակներ, անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ գինիներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում: Ընկերությունը ուշի-ուշով հետևում է համաշխարհային գինեգործության զարգացման տենդենցներին և մշտապես կատարում արտադրական հզորությունների տեխնիկական վերազինում: Դրա մասին են վկայում արտադրության մեջ ներդրված խաղողի վերամշակման և պատրաստի արտադրանքի շշալցման նորագույն սարքավորումներն ու հոսքագծերը:

«Վեդի-ԱԼԿՈ» ապրանքանիշը ցանկալի անուն է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Այսօր մեր արտադրանքը հաջողությամբ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ուկրաինա, Ֆրանսիա, մերձբալթյան երկրներ և այլուր: Միջազգային համտես-մրցույթներում մեր արտադրանքը նվաճել է ավելի քան 90 ոսկե, արծաթե և բրոնզե պարգևներ:

_DSC0068

«Վեդի Ալկո» ՓԲԸ-ն, իր գործունեության տարիների ընթացքում, արժանացել է ոչ միայն ժողովրդի բարձր գնահատականին և վստահությանը, այլ նաև ամենատարբեր ոլորտների և երկրների մասնագետների կողմից մրցանակների և պատվոգրերի, որոնց մի մասը ներկայացված է ստորև. 2013թ. Սպառողների էլեկտրոնային քվեարկության արդյունքում Վեդի Ալկո ապրանքանիշը գինի անվանակարգում արժանացել է N1 ապրանքանիշ կոչմանը:

Վեդի Ալկո ընկերությունը, մշտապես մասնակցելով միջազգային տարբեր ցուցահանդեսների, արժանացել է մի շարք մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի.

2012-01-13_12-01_Vedi_alko

Վեդի Ալկո ընկերությունը ներկայացնում է նոր գինիների շարք՝ Երևանցի անվանմամբ: Շարքում ներառված են կարմիր անապակ, կարմիր բնական կիսաքաղցր և սպիտակ անապակ գինիներ: Գինու կարմիր տեսակները պատրաստված են հայկական ավանդական Արենի խաղողի տեսակից, որը համարվում է խաղողի լավագույն տեսակներից մեկը գինեգործության համար:

Սպիտակ անապակ գինին պատրաստված է խաղողի Ոսկեհատ տեսակից: Դեկտեմբերի 9-ին, Վերանդա ռեստորանային համալիրում, կայացավ վերոնշյալ գինիների շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին բոլորի կողմից սիրված երևանցիներ: Ապրանքը շուտով կշուկայահանվի և առկա կլինի վաճառակետերում մինչև Ամանոր: Գինու մասին հնչեցին մի շարք հետաքրքիր կարծիքներ

11947880_943996365663834_561979421290823717_o

 

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *