<<Կմաղթեմ, որ բոլոր կանայք անխտիր, մայրանան եւ վայելեն ծնող լինելու բերկրանքը>> Ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյան

Հարցազրույց. <<Շենգավիթ>> բժշկական կենտրոնի վերարտադրողական առողջության բաժանմունքի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիոգորյանի հետ.

Ծնվել է 1981թ-ի հուլիսի 17-ին ք. Հոկտեմբերյանում:

1996թ.-ից ընտանիքը տեղափոխվել է Երեւան, որտեղ սովորել և 1998թ. ավարտել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանը՝ բարձր առաջադիմությամբ:

Կրթություն

1998-2004 թթ. սովորել եւ ավարտել է Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը՝ գերազանցությամբ:

2004 -2006 թթ սովորել է Մոսկվայի Բժշկա-ստոմատոլոգիական ինստիտուտի օրդինատուրայում՝ ստանալով մանկաբարձ-գինեկոլոգի որակավորում:

2009-2010թթ. սովորել է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի ճառագայթային ախտորոշման ամբիոնի օրդինատուրայում՝ ստանալով բժիշկ-սոնոգրաֆիստի որակավորում:

2006 թ-ին վերապատրաստվել է ՌԴ-ի Բժշկական գիտությունների ակադեմիայի «Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոն»-ում՝ ախտորոշիչ հիստերոսկոպիա ուղղությամբ: Նույն կենտրոնում որակավորվել է նաեւ որպես գինեկոլոգ-էնդոկրինոլոգ:

2009թ-ին որակավորվել է ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի «Գերձայնային ախտորոշում մանկաբարձությունում և գինեկոլոգիայում» մասնագիտացմամբ: Աշխատանքային գործունեություն 2006թ.-ից աշխատում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մարդու վերարտադրողական առողջության բաժանմունքում որպես գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ:

Նրա անմիջական օգնությամբ արտամարմնային բեղմնավորման, ներարգանդային սերմնավորման և անպտղության կոնսերվատիվ բուժման մեթոդներով լույս աշխարհ են եկել բազմաթիվ երեխաներ:

Գիտական աշխատանքներ

Բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ և համահեղինակ է: Անդամակցություններ Հայաստանի ռեպրոդուկտոլոգների ազգային ասոցիացիայի անդամ է: Ամերիկյան վերարտադրողական բժշկության ասոցիացիայի (ASRM) անդամ է:

-Ձեւավորվել է բժշկության նոր ճյուղ, վերարտադրողական բժշկություն եւ բժիշկների նոր մասնագիտացում ՝ սաղմնաբան վերարտադրողաբան՝ ռեպրոդուկտոլոգ: Կխոսե՞ք այս նեղ մասնագիտացման առանձնահատկությունների մասին:

20161116121854

-Ռեպրոդուկտոլոգ նեղ մասնագիտությունը որպես այդպիսին չկա ներառված հետդիպլոմային կթության շրջանակներում. այն գինեկոլոգիայում առկա մի ճյուղ է, որի ուղղությամբ բժիշկները պետք է հատուկ վերապատրաստում անցնեն: Այդ մասնագիտությունը վերջին տարիներին է ձեւավորվել եւ վերարտադրողական առողջության, մասնավորապես անպտղության խնդիրներով տարիներ առաջ զբաղվում էին միայն մանկաբարձ – գինեկոլոգները:

Սակայն, հաշվի առնելով այդ մասնագիտության կարեւորությունն ու առանձնահատկությունները, բժշկության մեջ առանձնացավ նաեւ այս ճյուղը՝ ռեպրոդուկտոլոգիան եւ կարիք առաջացավ վերապատրաստել մասնագետներին այս ուղղությամբ:

Ես Մոսկվայում ուսանելու տարիներին արդեն հասկացա, որ այս նեղ մասնագիտացումն ինձ բավականաչափ հետաքրքրում է եւ սկսեցի վերապատրաստվել ռեպրոդուկտոլոգի՝ անպտղության մասնագետի ուղղությամբ եւ խորապես սկսեցի զբաղվել այս խնդրով հենց Շենգավիթ ԲԿ-ում, 2006թ-ից սկսած:

20161116121754

-Որքա՞նով է Հայաստանում շատացել անպտղությունը եւ ո՞րքան հաճախ են Ձեզ նման խնդիրներով դիմում:

-Առհասարակ անպտղությամբ տառապում են ամուսնական զույգերի 15 տոկոսը, որը Հայաստանի նման փոքր պետության պարագայում ժողովրդագրական տեսանկյունից բավական մտահոգիչ ցուցանիշ է: Անպտղությունը հաստատվում է այն դեպքում, երբ զույգերը շուրջ 1 տարի ապրում են բնականոն սեռական կյանքով եւ հղիություն չեն գրանցվում: Նմանատիպ խնդիրներով դիմելիությունը բավական բարձր է, ընդ որում, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում անպտղության ցուցանիշը 40 տոկոս է, իսկ զույգերի համակցված անպտղություն ի հայտ է գալիս միայն 20 տոկոսի դեպքում:

Բժշկի պրոֆեսիոնալիզմը, մարդկային գործոնը եւ վստահությունը գինեկոլոգիական մասնագիության մեջ թերեւս ամենակարեւոր գործոններն են, քանի որ ցանկացած կնոջ երազանքն է լավագույն գինեկոլոգ ընտրելը: Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում պացիենտի հետ շփման հարցում, բացի բժիշկ լինելուց փորձում ե՞ք նաեւ ընկեր լինել:

-Գինեկոլոգ ընտրելու հարցում, որքան էլ այսօր մեծ է տեղեկատվական դաշտը, այնուամենայնիվ կինը ցանկանում է այնպիսի գինեկոլոգ ընտրել, ում մասին նրան մերձավորներից մեկն է բարեխոսել՝ արդեն ծանոթ լինելով նրա, թե մասնագիտական, թե մարդկային գործոնին: Գինեկոլոգիան բավական պատասխանատու մասնագիտություն է, որի արդյունքում նոր կյանք է արարվում՝ երջանկություն պարգեւելով բազմահազար ընտանիքների:

20161116121712

Մեր աշխատանքային գործունեության մեջ շատ է կարեւորվում ազնվությունը, պետք է խստապահանջ լինես թե ինքդ քո, թե քեզ հետ աշխատող անձնակազմի հանդեպ, ինչը տալիս է իր պտուղները: Ցանկացած պացիենտ գնահատում է եւ զգում է բժշկի կողմից փոխանցվող այդ ջերմությունն ու հոգատարությունը: Գինեկոլոգիան առաջընթաց ապրող առողջապահական ճյուղ է եւ շատ կարեւոր է նաեւ համաշխարհային պրակտիկայում ներդրվող բոլոր նորարարությունների մասին մշտապես իրազեկվելը, միջազգային կոնֆերանսներին մասնակցելը, վերապատրաստումներ անցնելը, միջազգային փորձի փոխանակումը, հեղինակավոր մասնագիտական ամսագրերն ընթերցելը եւ այլն:

Վերարտոդրողական ինչպիսի՞ օժանդակ միջոցներ են այսօր կիրառվում Ձեր անմիջական մասնակցությամբ, որքանո՞վ են դրանք արդյունավետ

– Մենք առաջարկում ենք անպտղության բուժման բոլոր օժանդակ միջոցները, որոնք 3 են՝ կոնսերվատիվ բուժումը, ներարգանդային սերմնավորումը եւ արտամարմնային բեղմնավորումը: Հիվանդին հետազոտելուց հետո, արդեն առաջարկում ենք բուժման այս կամ այն մեթոդը եւ հղիության հավականակության աստիճանը՝ ըստ կիրառվող տեսակների: Սակայն փաստեմ, որ անպտղության բուժման արդյունքները չեն կարող 100 տոկոս լինել, ինչպես եւ համաշխարհային պրակտիկայում:

Շատ անգամ անպտղության բուժմանը խոչընդոտում է ամուսնական զույգերի անվճարունակությունը: Օրինակ՝ արտամարմնային բեղմնավորումը, ի տարբերություն, մյուսների, ամենաթարկարժեք մեթոդն է իսկ հավանականությունը կազմում է մինչեւ 50 տոկոս: Առաջին անգամ գործընթացը ձախողվելուց հետո շատերն արդեն ի վիճակի չեն լինում երկրորդ անգամ վճարել՝ եվս մեկ անգամ մեթոդը փորձարկելու նպատակով:Ցավոք այս խնդիրը մեր մասնագիտության ամենացավոտ կողմն է, երբ արհեստական բեղմնավորման առաջին փորձը անհաջողությամբ է պսակվում:

-Իսկ որո՞նք են անպտղության հիմնական պատճառները:

DSCN4621

-Եթե խոսքը վերաբերում է տղամարդու անպտղությանը, ապա տղամարդիկ առաջին հերթին իրականացնում են սերմի հետազոտություն, պարզելու բուն պատճառը:Ելնելով սերմի հետ կապված խնդրի բարդությունից, առաջարկում ենք արդեն կիրառել այս կամ այն մեթոդը: Լինում են դեպքեր, երբ դեղորայքային բուժմամբ հնարավոր է լինում լուծել անպտղության խնդիրը: Ավելի ծանր դեպքերում, երբ տղամարդու մոտ առկա է օլիգոզոոսպերմիա առաջարկվում է կատարել արտամարմնային բեղմնավորում, իսկ օզոսպերմիայի դեպքում, երբ առհասարակ սպերմատազոիդներ չեն հայտնաբերվում, ցուցաբերվում են այլ մոտեցումներ ընդհուպ՝ դոնարական սերմի ներարկում:

DSCN4622

Ունենք եւ դոնորական սերմի եւ ձվաբջիջների բանկ: Անպտղության պատճառները տարբեր են. Օրինակ տղամարդկանց մոտ դրանք կարող են առաջանալ մանուկ տարիքում ունեցած ծանր ինֆեկցիոն հիվանդությունների արդյունքում, կամ դեռահասության տարիքում՝ ստացած տրավմաններից, կամ ի հայտ գալ՝ առանց որեւէ պատճառի: Կանանց մոտ անպտղության պատճառները եւս տարբեր են, դրանք կարող են առաջանալ էնդոկրին համակարգի խախտումներից, երբ օրինակ՝ հորմոնալ խանգարումներից ձվազատում տեղի չի ունենում, արգանդափողային գործոնից, իմունոլոգիական գործոնից, երբ սպերմատազոիդները այդ կնոջ մոտ մահանում են եւ ի հայտ է գալիս անհամատեղելիություն: Կան նաեւ անպտղության անհայտ՝ չբացահայտված պատճառներ: Երբ հորմոնալ խնդիրները վերականգվում են, արդեն դեղորայքային բուժմամբ հնարավոր է դառնում խթանել ձվազատման գործընթացը, որի յուրաքանչյուր տեսակ իր առանձնահատուկ բուժումն ու մոտեցումն է պահանջում:

IUI

Ի դեպ, կան եւ առաջնային եւ երկրորդայի ն ապտղության դեպքեր:

-Ձեր մասնագիտության առանձնահատկություններից է թերեւս նորաստեղ ընտանիքներին երջանկություն պարգեւելը:Ինչպե՞ս է ձեր առօրյան սկսվում եւ ավարտվում եւ օրվա ո՞րքան հատվածն եք հատկացնում պացիենտներին:

Այս կենտրոնում աշխատում եմ ամուսնուս հետ, ով եւս սաղմնաբան է եւ շատ անգամ ապրում ու կիսում ենք բազում երջանկության պահեր հենց միասին: Օրվա մի մասը լինում եմ աշխատավայրում, շատ հաճախ ինձ այցի են գալիս այն մայրիկները իրենց բալիկների հետ՝ ովքեր իմ օգնությամբ են մայրացել եւ հայտնում են իրենց երախտագիտությունը: Դա իմ աշխատանքի արգասիքն է, եւ ինձ անչափ հաճելի է՝ տեսնել երջանիկ մայրիկների: Յուրաքանչյուր կին որքան ժամանակահատվածը մեկ պետք է գինեկոլոգիական ընդհանուր զննում անցնի:

-Դու՞ք օրական որքա՞ն պացիենտի եք սպասարկում:

-Օրական սպասարկում ենք 20-30 հիվանդի, որոնց մեծ մասը շարունակական բուժման եկողներն են: Ցանկալի է, որպեսզի կինը գոնե տարին մեկ անգամ այցելի գինեկոլոգի եւ կանխարգելիչ հետազոտության անցնի: Կանանց մեծ մասը, ցավոք, հետեւողական չեն այս առումով, մինչդեռ արտասահմանյան շատ երկրներում այս խնդիրը պետական մակարդակով է վերահսկվում եւ տարին մեկ անգամյա պարբերականությամբ կանանց հորդորում են պարտադիր հետազոտվել:

Մեր նպատակն է անպտղությամբ տառապող կանանց սեղմ ժամկետում մայրացնելը: Եթե օրինակ, 40 անց կանայք պլանավորում են բալիկ ունենալ, ապա չպետք է զուր ժամանակ կորցնեն՝ դիմելով ընդհանուր պրոֆիլի մասնագետներին, ում ձեռնարկած միջոցառումները ոչ թիրախային են լինում:Այդ ժամանակի կորուստը ի վնաս կանանց է աշխատում: Այս պարագայում կանանց խորհուրդ ենք տալիս դիմել հենց նեղ՝ անպտղությւան մասնագետների:

58ac4028ea383

-Ի՞նչ կմաղթեք կանանց

– Կմաղթեմ, որ բոլոր կանայք անխտիր, մայրանան եւ վայելեն ծնող լինելու բերկրանքը:

 

Նշենք, նաեւ, որ առաջին արտամարմնային բեղմավորումը իրականացվել է 1978 թ-ին Քեբրիջի համալսարանի գիտնական-ֆիզիոլոգ Ռոբերտ Էդվարդսի կողմից, ում միջոցով եւ հիմք է դրվել արտամարմնային բեղմնավորման տեխնոլոգիայի առաջացմանն ու կիրառմանը: Անգլիացի մեծ գիտնականի շնորհիվ անպտղության խնդիրն դադարեց այլեւս անհանգստացնել աշխարհին: Լուիզա Բրաունի ծնունդը հեղաշրջում մտցրեց վերարտադրողական առողջության բնագավառում եւ նպաստեց հարակից տեխնոլոգիաների առաջացմանը:

 

Բժիշկ-ռեպրոդուկտոլոգ «Շենգավիթ» ԲԿ-ի մարդու վերադտադրության բաժանմունքում

Հասցե Մանանդյան փ, շ 9, Երևան, Հայաստան Հեռախոս +374 94 91 00 88 +374 10 58 46 60

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *