Վթարված Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդը կալանավորվեց

Տուլայի դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հարությունյանը դեպքից անմիջապես հետո բերման էր ենթարկվել ոստիկանություն:

Մոսկվայից վերադարձող ավտոբուսի վթարի հետեւանքով 8 մարդ էր զոհվել, 30-ը վիրավոր էին, նրանցից 11-ը` վերակենդանացման բաժանմունքում:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *