Վիվարտ ” ՄՀԿ- ն ներկայացրեց “Մանուկներն հանուն սահմանի” համերգային ծրագիրը

Ապրիլյան 4-օրյա պատերազմը, որը սանձազերծեց Բաքուն, նախ և առաջ ողբերգություն էր. հայերն ու ադրբեջանցիները տվեցին հարյուրավոր զոհեր ու վիրավորներ:

Կապված սրա հետ թե մեր երկրում, այնպես էլ արտերկրում մինչև օրս կազմակերպվում են կլոր-սեղաններ, քննարկումներ, տարաբնույթ ռազմա-հայրենասիրական միջոցառումներ՝ ոգեկոչելու ապրիլյան հերոսներին ու հերոսամարտը, մեր հանրությանն ապացուցելու, թե որքան հզոր է մեր բանակն ու հայ զինվորը։ Նմանատիպ միջոցառման ականատես եղանք “Վիվարտ ” ՄՀԿ-ի կողմից կազմակերպած ծրագրին։
Այսպիսով երկար լրությունից հետո մարտի 18-ին Մայրության և գեղեցկության տոնի հետ կապված “Վիվարտ ” ՄՀԿ- ն ներկայացրեց “Մանուկներն հանուն սահմանի” համերգային ծրագիրը նվիրված առաջնագծում ծառայող զոհված թե ապրող զինծառայողների մայրերին, քույրերին, կանանց…

Համերգը բարեգործական էր, որի ստացված հասույթից “Վիվարտ” ՄՀԿ-ն ապրիլ ամսին էլ կմեկնի Արցախ ու Մատաղիսի ազատագրման օրվա հետ կապված այնտեղ ապրող երեխաներին կնվիրի դաշնամուր, դիրքապահ տղաներին անիվներ, պատվոգրեր ու այլ նվերներ… Կլինի նվիրատվություն նաև գյուղի փոքրիկներին: Այցելություն կլինի համերգային ծրագրով ոչ միայն Մատաղիս այլ նաև Տոնաշեն, Մարտակերտ…
Իսկ մարտի 18-ի համերգից հետո մտահաղացում առաջացավ կազմակերպել չկրկնվող մրցույթ-փառատոն, որի ողջ հասույթով կվերակառուցվի Մատաղիսի եկեղեցին, որտեղ կտեղադրվի հուշակոթող մեր տղաների հավերժի ճանապարհը խորհրդանշող, որը և կդառնա սրբատեղի յուրաքանչյուր այցելուի համար: Կնկարահանվի ֆիլմ, որտեղ բացահայտ կերևա ինչ ճանապարհ են անցել մեր տղաները իրենց ընտանիքներով 90-ականներից մինչ օրս: Մրցույթ-փառատոնը կեզրափակվի օգոստոս ամսին “Հյուսիս-արևելյան դարպասներ” գրքի շնորհանդեսով…
Փառատոնը լուսաբանվելու է , մի շարք հեռուստաընկերությունների ԶԼՄ-ների կողմից ։ ժուրիի անդամները կլինեն նախարարությունների և արվեստի ներկայացուցիչներ ու մասնակիցները նրանց կճանաչեն եզրափակիչ համերգի օրը… Մրցույթ- փառատոնի նպատակը համախմբել բոլորին մեկ գաղառարի շուրջը: Առաջին անգամ է բայց կլինի շարունակական

Գարիկ Ավետիսյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *