Վիրահայ գրոսմայստերը վետերանների աշխարհի առաջնության առաջատարների խմբում է

Իտալիայի Ակվի Թերմ քաղաքում նոյեմբերի 10-ից ընթանում է շախմատի վետերանների ՝ սինյորների աշխարհի հոբելյանական ՝ 25-րդ առաջնությունը ,որտեղ տղամարդկանց և կանանց 50-ից բարձր ու 65-ից բարձր տարիքային խմբերում հանդես են գալիս ընդհանուր առմամբ 38 երկրի 312մարզիկ ՝ 285 շախմատիստ ու 27 շախմատիստուհի,այդ թվում 26 գրոսմայստեր, միջազգայյին՝ 41, ՖԻԴԵ-ի ՝39վարպետ:
50-ից բարձր տարիքային խմբի տղամարդկանց մրցաշարում ելությ են ունենում 38 երկրի 100 շախմատիստ, այդ թվում 10 գրոսմայստեր, միջազգային ՝18, ՖԻԴԵ-ի ՝ 10 վարպետ :
Այս տարիքային խմբում հանրահայտ ու անվանի գրոսմայստերների ՝ Պրեդրագ Նիկոլիչի ( Բոսնիա ),Էդուարդաս Ռոզենտալսի ( Լիտվա), Յենս Քրիստենսենի (Դանիա) կողքին աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկողների շարքում կլինեն նաև հայազգի վետերան 2շախմատիստ ՝ Վրաստանը ներկայացնող գրոսմայստեր, այդ երկրի տղամարդկանց եռակի չեմպիոն (1989թ, 1995թ,և 1999թ), 51-ամյա Գեորգի Բագատուրովն (2397), և Հայաստանի պատվիրակ, 52-ամյա Վլադիմիր Պողոսյանն(2143), ովքեր 100 մասնակիցների մեջ համապատասխանաբար անհատական 14 և 43-րդ վարկանիշներն ունեն :
Բավական հետաքրքիր ու առավել ներկայացուցչական կազմ է հավաքել 65-ից բարձր տարիքային խմբի տղամարդկանց մրցաշարն որտեղ պատրաստվում են մասնակցում են 38երկրի 187շախմատիստ, այդ թվում Անատոլի Վայսերը (Ֆրանսիա), ռուսաստանցիներ ՝ Եվգենի Վասյուկովն ու Յուրի Բալաշովը, Բելառուսի պատվիրակ Վիկտոր Կուպրեյչիկը:
Իսկ ահա նույն տարքային խմբի կանանց մրցաշարին թեև մասնակցելու է միայն 5երկրի 10 շախմատիստուհի ,սակայն նրանց թվում են 1962-1976թթ աշխարհի չեմպիոնուհի, 74-ամյա Նոնա Գափրիդաշվիլին (Վրաստան) ու երբեմնի գլխավոր մրցակիցներ ՝ ռուսաստանցիներ՝ Վալենտինա Կոզլովսկայան ու Ելենա Ֆաթալիբեկովան:

Երեկ կայացած 2-ին տուրում հայազգի շախմատիստներից Բագտւորովը շարունակեց իր հաղթարշավն ու 2-րդ անընդմեջ հանթանակը տոնեց: Վիրահայ գրոսմայստերը սպիտակներով պարտության մատնեց ՖԻԴԵ-ի վարպետ,55-ամյա ուրուգվացի Դանիել Իսքուիերդոյին: Այժմ նա մրցաշարում 100տոկոսանոց արդյունք ունեցող 19մասնակիցների թվում է ,ովքեր էլ հենց գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այսօր տեղի ունենալիք 3-րդ տուրում Բագատուրովը սևերով մրցելու է 63-ամյա գերմանացի Ռեյնհարդ Բլոդինգի հետ:
ՀՀ ներկայացնող Վլադիմիր Պողոսյանը 2-րդ տուրում անհաջողության մատնվեց: Նա սպիտակներով զիջեց 55-ամյա չեխ շախմատիստ , ՖԻԴԵ-ի վարպետ Դանիել Սորմին: ՀՀ պատվիրակն այժմ իր ակտիվում գրանցածխ 1 միավորով զբաղեցնում է 42-րդ տեղն ու այսօր 3-րդ տուրում սևերով ուժերը կչափի 53-ամյա ֆինն շախմատիստ Սեպպո Կարասմակիի հետ :
Շվեյցարական մրցակարգով անցկացվող տղամարդկանց մրցաշարում ՝11տուրով, կանանց մրցաշարում ՝ 9 տուրով ընթացող այս ստուգատեսերում աշխարհի չեմպիոնները հայտնի կդառնա նոյեմբերի 21-ին: Նոյեմբերի 16-ին վետերանների՝սինյորների շախմատի աշխարհի առաջնությունում հանգստյան օր է իսկ կանայք կհանգստանան նաև նոյեմբերի 13-ին:

Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *