ԿԱՐԵՎՈՐ
Search
9391159

Վրաստանում առաջին և առայժմ միակ կին օդաչուն հայուհի է

25 տարեկան Նադեժդա Բենկլյանը Վրաստանի առաջին կին օդաչուն է։ Մի քանի ամիս առաջ սկսել է աշխատել վրացական «Georgian Airways» ավիաընկերությունում և ապացուցել, որ կինը կարող է տղամարդու մասնագիտությամբ աշխատել և ինքնաթիռ վարել նույնքան լավ, որքան տղամարդը։ Հայրն ավիատոր էր, ինչի բերումով աղջնակը դեռ վաղ հասակից է հետեւել օդ բարձրացող և վայրէջք կատարող ինքնաթիռներին՝ ապրել օդանավակայանի մոտ գտնվող ավանում (Թբիլիսիի ծայրամասում)։ Հիշում է՝ 15 տարեկան էր, երբ առաջին անգամ հոր հետ երկինք բարձրացավ եւ հասկացավ, որ ուզում է օդաչու դառնալ:

Այս մասին ծնողները թերեւս ականջալուր չեղան, իսկ երբ աղջիկն ավարտեց դպրոցն ու պնդեց, որ օդաչու է դառնալու, ծնողները միանշանակ դեմ կանգնեցին նրա որոշմանը: Մայրն իր կյանքի օրինակով համոզում էր աղջկան ետ կանգնել որոշումից՝ մատնանշում, թե որքան ծանր է կյանքն ընթացել անընդհատ՝ ամուսնուն՝ Նադեժդայի հոր վերադարձին սպասելով՝ անդադար երկրքնին նայելով: Սակայն Նադեժդան անհուսալիորեն տարվել էր ավիացիայով եւ իր երազանքների բերումով հայտնվում է Վրաստանի Ավիացիոն համալսարանում եւ կարողացավ կոտրել կարծրատիպերը, այն որ կանայք եվս կարող են լավ օդաչու լինել եւ այդ մասնագիտությունը տղամարդկային ուժ չի պահանջում։ Օդաչուն պետք է ճկուն, խելացի լինի, կարողանա արագ կողմնորոշվել և յուրացնել ուսումնական նյութերը։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *