Վրաստանում ավտովթարից զոհված մոր և դստեր լուսանկարը

Առավոտը սկսվեց ինձ համար դաժան ու ցավալի լուրը լսելով: Իմ Լիլիթ, իմ Հեղինե, չեմ ուզում հավատալ, որ այլևս ձեզ չեմ տեսնելու, հեռախոսով ձեզ հետ չեմ խոսելու: Մի ընտանիք, ում հետ ընկերություն ենք արել գրեթե 30 տարի: Խելագարվում եմ…

Գայանե Մանուկյան

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Վրաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչից տուժել են ՀՀ քաղաքացիներ: Ժամը 14.37-ի սահմաններում բախվել են «Օպել» մակնիշի 34 ND 729 պետհամարանիշի և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները. կա 3 զոհ, 3 տուժած, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 ND 729 պետհամարանիշի ավտոմեքենան պատկանում է Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 31 շենքի բնակիչ՝ 1985թ. ծնված Հ. Հ.-ին: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացվել են տվյալներ զոհերի մասին. Հ. Բ. (ծնվ.1999թ.), Լ. (ծնվ. 1975թ.), Մ. Ն.-երը և Ա. Հ. (ծնվ.1958թ.): Այս մասին գրում է fnews.am-ը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *