871853

«ՏաԹեւերի» հարյուր հազարերորդ ուղեւորը

«ՏաԹեւեր» ճոպանուղին շարունակում է ռեկորդներ սահմանել՝ տարեցտարի ընդունելով ավելի մեծ թվով զբոսաշրջիկների։
Երեկ ճոպանուղին սպասարկեց այս տարվա հարյուր հազարերորդ (100.000—րդ) ուղեւորին։
«ՏաԹեւերի» հարյուր հազարերորդ այցելուն երեւանաբնակ Սերոբ Իգիթյանն էր, ով Տաթեւ էր այցելել ընտանիքի հետ։
«Տաթեւի դարպասներ» նախագծի ղեկավար Վահե Բաղդասարյանը նրան հանձնեց 100.000—րդ այցելուի հավաստագիրը, ինչպես նաեւ նվեր–փաթեթ, որը ներառում է «ՏաԹեւեր» հյուրատան, «Տաթեւի տուր» երթուղու եւ «Տաթեւատուն» ռեստորանի ծառայություններից մեկ անգամ անվճար օգտվելու հնարավորություն։
«Այս տարվա հունվար—օգոստոս ամիսներին «ՏաԹեւեր» ճոպանուղին սպասարկել է աննախադեպ թվով ուղեւորների։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճոպանուղու այցելուների թիվն աճել է 38 տոկոսով։ Սա հաստատում է, որ աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «ՏաԹեւեր»—ը, դարձել է Հայաստանի զբոսաշրջային այցեքարտերից մեկը»,–ասել է Վահե Բաղդասարյանը։
Գործարկումից՝ 2010թ. հոկտեմբերից մինչեւ այսօր ճոպանուղին սպասարկել է ավելի քան 600 հազար ուղեւորի։
Ճոպանուղու գործարկումը եւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրով իրականացված նախագծերը նոր թափ են հաղորդել Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացմանը։ Վերջին տարիներին միայն Գորիսում բացվել է ավելի քան 15 հյուրանոց, որտեղ աշխատում են շուրջ 200 մարդ։
«Տաթեւի վերածնունդ» ծրագրի նպատակն է վերականգնել Տաթեւի վանական համալիրը՝ դրա պատմամշակութային եւ հոգեւոր նշանակությանը համապատասխանող անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմամբ եւ տեղական համայնքների զարգացմամբ։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *