«Տաշիրն » ու «Դինամոն » ՀՀ կներկայացնեն ակումբային թիմերի աշխարհի գավաթի 2-րդ խաղարկությունում

Իրանի Մազանդարան քաղաքում նոյեմբերի 26-27-ը կկայանա ազատ ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի աշխարհի գավաթի 2-րդ խաղարկությունը:

Այդ մասին տեղեկանում են մարզաձևի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքից՝ unitedworldwrestling.org-ից:
Ըմբշամարտի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտեցին, որ ստուգատեսում Հայաստանը ներկայանալու է «Տաշիր» ակումբով:

<Տաշիրն> այսօր մրցավայր մեկնեց ՝ Գառնիկ Մնացականյան (57 կգ), Երվանդ Թադևոսյան (61 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Էդգար Ենոքյան (97 կգ) և Անդրանիկ Գալստյան (125 կգ)կազմով:
Ընտրանին գլխավորում են ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ու նրա օգնական ՝ Հովսեփ Հովսեփյանը: Մրցաշարն ընթանում է միջազգային ֆեդերացիայի կանոններին համապատասխան՝ 57, 61, 65, 70, 74, 86, 97 и 125կգ քաշային կարգերում:

Աշխարհի ակումբային գավաթի 2-րդ խաղկույան մրցանակային հիմադրամը կազմում է 100 հազար դոլար: Առաջին տեղ գրաված ակումբը կստանա 50 հազար, երկրորդը` 30 հազար և երրորդը` 20 հազար դոլար:
Նկատենք ,որ անցյալ տարի Իրանի Ժոյբար քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի ակումբային թիմների աշխահի գավաթի անդրանիկ խաղարկութունում ,երբ մրցանակային հիմնադրամը 50 հազար դոլար էր,աշխարհի գավաթակիր դարձավ ԱՄՆ-ի ակումբը:

Ըստ մրցաշարի ժամանակացույցի վաղը՝ նոյեմբերի 25-ին տեղի կունենա բոլոր քաշային կարգերի ըմբիշների կշռման արարողությունը: Իսկ նոյեմբերի 26-ին և 27-ին էլ կանցկացվեցեն խմբային փուլի մրցամարտերն, ապա նաև եզրափակիչները:
Unitedworldwrestling.org-ի օրացուցային պլանի համաձայն, դեկտեմբերի 16-18-ը Իրանի մեկ այլ քաղաքում ՝ Խուզեստանում կկայանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի աշխարհի գավաթի 2-րդ խաղարկությունը: Այս մրցաշարում էլ Հայաստանը կներկայանա «Դինամո» ակումբով:
Նկատենք, որ անցյալ տարիհունահռոմոկան ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի աշխարհի գավաթի 1-ին խաղարկությունում 9 երկրի 12 թիմերի (Իրանը 4 թիմ էր ներկայացրել) պայքարում լավագույնը ճանաչվեց Իրանի <Անդինեշկ> ակումբի թիմն,որին էլ հանձնվեց գլխավոր մրցանակը:

Պատրաստեց ՝ Արամ ՈՒգուջյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *