ԿԱՐԵՎՈՐ
Search
wide_7178

Տեղեկատվական տեխնոլոգիաների ավտոարշավ Եվրոպայում. Ի՞նչ են պատմում հայ մասնագետները

Հայաստանի տեղեկատվական բարձր հեռահաղորդակցության ոլորտի ձեռբերումներն ու հնարավորությունները միջազգային հարթակում ներկայացնելու, փոխգործակցություն ստեղծելու եւ երկրում ներդրումային նոր ծրագրեր իրականացնելու նպատակով ՏՏ ոլորտի ընկերությունները ավտոարշավ էին նախաձեռնել, որի մեկնարկը տրվել էր այս տարվա հոկտեմբերի 4-ին եւ ավարտվել նոյեմբերի 5-ին:

Ծրագրի նախաձեռնողները ՙԹեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս՚ ընկերությունն է եւ ՙՆյու թեքնոլոջի Էդուքեյշն՚ բարեգործական հիմնադրամը, իսկ աջակիցներըª Էկոնոմիկայի եւ Սփյուռքի նախարարությունները: Ավտոարշավին մասնակցել է հայաստանյան 26 ՏՀՏ ընկերությունների 36 պատվիրակ:

Ավտոարշավը ներառել է 18 երկիր: Ընդհանուր առմամբ, եղել են ինչպես պաշտոնական, այնպես էլ անհատական հանդիպումներ Վիեննայում, Փարիզում, Կատովիցեում, Պրահայում, Բեռլինում, Մարսելում, Զագրեբում, Միլանում, Բելգրադում եւ Սոֆիայում: Նախաձեռնության հեղինակների ու կազմակերպիչների գնահատմամբ, արշավը բավական արդյունավետ էր, ամբողջովին, նոր ձեւաչափով, որոնք ուղեկցվել են կոֆերանսներով, ցուցահանդեսներով, որոնց կազմակերպմանը ներգրավված է եղել ոչ միայն մասնավոր այլեւ պետական հատվածը:

Հայկական պատվիրակությունը եվրոպական երկրներում ներկայացրել է ոչ միայն մասնակից ընկերությունների տեխնոլոգիական լուծումները, այլեւ Հայաստանի՝ բարձր տեխնոլոգիական երկրի հնարավորությունները: Ըստ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տառասյանի, այս քայլը նոր ձեւաչափ է, ցույց տալու ոլորտի նեւուժն ու ձեռբերումը եւ հանդիպեցնելու համար՝ բիզնեսը բիզնեսի հետ:

ՙՀայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ՚-ի ընթացքում պետական և մասնավոր հատվածը հնարավորություն ունեցան Եվրոպային ներկայացնել Հայաստանի ոչ միայն ՏՀՏ ոլորտի հաջողությունները, այլ նաև այն բարենպաստ ներդրումային միջավայրը, որը ՀՀ կառավարությունն ապահովել է Հայաստանում: Իրականում այս նախաձեռնությունը ոգեւորիչ է եւ գործնական քայլ: Այսպիսի միջոցառումների ժամանակ ՏՏ ոլորտի համայնքը կարողանում է միավորվել, համագործակցել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՚ – նշեց Էմիլ Տառասյանը:

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կարողացել են ձեռք բերել ավելի քան 300 նախնական կապեր եւ պայմանավորվածություններ եվրոպացի գործընկերների հետ: Քանի որ Լեհաստանի համար որոշակիրոեն փակ է Եվրատնտեսական միության եւ ՌԴ շուկան, ուստի ըստ բանախոսների, լեհական կողմը հայտնել է ցանկություն համագործակցելու Հայաստանի ՏՏ ոլորտում եւ համատեղ կապիտալով կազմակերպություններ ստեղծելու: ՙԹեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս՚ ընկերության հիմնադիր եւ տնօրեն Վահան Շաքարյանը հայտնեց, որ ավտոարշավը թույլ տվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին ձեռք բերել փորձ եւ տեսնել, թե ինչպես են աշխատում իրենց գործընկերները Եվրոպայում:

ՙՆյու թեքնոլոջի Էդուքեյշն՚ բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Հովհաննիսյանը նշեց, որ երբ առաջացավ նման գաղափար, դժվար էր նույնիսկ ենթադրել, որ այն կդառնա իրականություն: ՙԱվտոարշավի նպատակները երեքն էին, Եվրոպային ներկայացնել հայաստանյան ՏՏ ոլորտը, նրա կարողությունները, այնուհետեւ օգնել ոլորտի ներկայացուցիչներին ձեռք բերելու գործունեության զարգացման փորձ, ներկայացնել երկրում ստեղծված բարենպաստ պայմանները՝ նպաստելու նոր ներդրումների ներգրավմանը՚:

Ընկերության ղեկավարը հայտարարեց, որ ծրագրի ավարտով տրվում է նոր նախաձեռնության մեկնարկ: Այժմ ընթանում են նոր ավտոարշավի կազմակերպչական աշխատանքները, որոնք կիրականացվեն դեպի ԱՄՆ եւ Կանադա ուղղություններով:

ՙՀետաքրքրությունը բավական մեծ էր ՏՀՏ ընկերությունների շրջանակներում ծրագրին մասնակցելու առումով: Ընկերությունները կարողացան մասնակցել ցուցահանդեսների, կոֆերանսների, Սերբիայում կայացած տարածաշրջանային խոշորագույն կրթություն ցուցահանդեսին: Եվս մեկ անգամ հնարավորություն ընձեռվեց ներկայացնելու Հայաստանը, որպես ՏՏ բարձր տեխնոլոգիաների երկիր եւ բարձրաձայնելու ոլորտում ունեցած հայ մասնագետների ձեռբերումները՚ – նշեց Վահան Հովհանիսյանը:

Ծրագրի իրականացմանը աջակցել են նաեւ ԼՂՀ կառավարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ ՙԱլտակոդ՚ եւ ՙԱրփինետ՚ ընկերությունները: 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *