14658174_1261718870558261_74762025_n

Տեղի ունեցավ ստամբուլահայ սիրված երգչուհի Սիպիլի նոր տեսահոլովակի շնորհանդեսը

Հայոց ցեղասպանությունից անցել է 100 տարի, սակայն հայ ժողովուրդը չի կարողանում մոռանալ անցյալ դարասկզբի` 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած ոճրագործությունը : Ինչպես Մայր Հայրենիքում, այնպես էլ Սփյուրքում ու Արցախում կազմակերպվում են կլոր-սեղաններ, գիտժողովներ, քնարկումներ , ինչպես նաև ցուցադրվում են փաստա-վավերագրական ֆիլմեր , նկարահանվում են տարրաբնույթ հաղորդումներ , հոլովակներ ` համայն աշխարհին ներկայացնելու համար Թուրքիայի կողմից իրագործած անցյալ դարասկզբի հայերի նկատմամբ եղեռնի իրողությունը :

Այդպիսի հետաքրքիր ու յուրովի միջոցառման ականատես եղանք հոկտեմբերի 14 Երևանի <<Սինեմա Սթար>> կինոթատրոնում, որտեղ <<Պատասխան 100-տարի անց >> կազմակերպությունը ներկայացրեց ստամբուլահայ սիրված երգչուհի Սիպիլի նոր ` Հայն ու Վանա լիճը երգի տեսահոլովակի շնորհանդեսը: «Պատասխան՝ 100-տարի անց» նախագծի շրջանակում Արևմտյան Հայաստան կատարված ուխտագնացության տպավորությունների ներքո, երբ հարյուրամյա կարոտներից հետո հանդիպեցին Հայն ու Վանա լիճը, նրանց զրույցը դարձավ երգ։ Ինձ համար՝ որպես հեղինակի, դժվար չէր տեսնել այն երգչուհուն, ով պետք է մարմնավորեր Հայի հավաքական կերպարն ու, իբրև մի նոր Ախթամար, ներկայացներ հայությանը միավորող հույզերն ու երազանքները։

Այդ Ախթամարը Հայոց ցեղասպանությունից հետո Պոլսում հաստատված նախնիների շառավիղ հանդիսացող և այդ հողի վրա Հայի գոյությունը պահող հայուհի Սիպիլն է, ով անմիջապես զգաց, որ այդ երգն իրենն է։ Ստեղծագործության նյութը հոգեհարազատ է յուրաքանչյուր հայի՝ անկախ այն բանից, թե որտեղ է նա բնակվում՝ Հայաստանում, ներկայիս Թուրքիայում, թե՝ այլուր։ Տեսահոլովակը չի հետապնդում որևէ բիզնես նպատակ։ Պարզապես յուրաքանչյուրիս պարտքն է աջակցել, որ մեր սիրելի հայուհի Սիպիլի ձայնը, ինչպես ինքն է նպատակ դրել, ավելի լսելի լինի աշխարհին. չէ՞-որ նա ծանր պարտավորություն է վերցրել իր փխրուն ուսերին, որ հայ երգը հնչի մեր ավետյաց Հայրենիքում», – նշում է երգի հեղինակ Հասմիկ Հախվերդյանը

Այսպիսով ս.թ. հոկտեմբերի 14–ին՝ «Սինեմա Սթար» կինոթատրոնի փոքր դահլիճում հավաքվել էին տարբեր սերնդի ներկայացուցիչներ`մասնակցելու պոլսահայ սիրված երգչուհի Սիպիլի «Վանայ լիճին…» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Երգը ներկայացնում է Հայի հույզերն ու կարոտը իր հոգևոր հայրենիքի հանդեպ և, ըստ էության, զրույց է Վանա լճի հետ։ երաժշտական պրոդյուսերը՝ Անդրե Սիմոնյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գևորգյանը։Տեսահոլովակի հեռուստատեսային պրեմիերան տեղի ունեցավ Արմնյուզ հեռուստաընկերության «Երեկոյան Երևան» ծրագրի շրջանակում: Տեսահոլովակը համացանցում հասանելի կլինի ս.թ. հոկտեմբերի 15-ից: Հուսանք , որ մոտ ապագայում ոճրագործ Թուրքիան կճանաչի հայերի դեմ իրագործած հայոց ցեղասպանությունը:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարը տրամադրել է<< Պատասխան 100 – տարի անց>>կազմակերպությունը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *