ԿԱՐԵՎՈՐ
Search
1200px-Serj_Tankian_Spirit_of_Burgas_Bulgaria_2010_cropped

Տեսնել Արցախը, շփվել արցախցու հետ. Սերժ Թանկյանի մենահամերգը Ստեփանակերտում չի ուշանա

«Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ, ապրիլի 3—ից եռօրյա այցով Արցախում են անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը եւ Էրիկ Նազարյանը։
«Շատ երախտապարտ եմ հայ քաջարի զինվորների ծառայության համար»,—«Արցախպրեսի» թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանը, ով ՊԲ զորամաս այցելելուց հետո մասնակցել է նաեւ Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում նոր բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը։ «Իրապես շատ հուզված եւ հպարտ եմ՝ տեսնելով Հադրութի շրջանի սահմանամերձ Առաջամուղ գյուղի նոր բնակարանների հանձնման այս պահը։ Ընկերոջս՝ Ատոմ Էգոյանին ասում էի, որ տարբեր միջոցառումների բացմանն եմ մասնակցել, բայց սա ամենահուզիչն էր ինձ համար, որովհետեւ այստեղ հայ ընտանիք պետք է ապրի, որի համար մենք շատ ուրախ ենք»,–ասել է Ս. Թանկյանը եւ ընդգծել, որ իրենք հաճույքով պետք է մի ծրագիր կազմակերպեն Արցախում։

«Ես շատ կցանկանայի մի օր էլ գայի Արցախ նվագեի եւ եթե կարողանամ ուրիշ արվեստագետներ էլ հետս բերեմ։ Հիմա ամենակարեւորն Արցախի մասին խոսելն է եւ այն ներկայացնելը տարբեր վայրերում եւ մարդկանց։ Պետք է բոլորն իմանան, որ Արցախը շատ գեղեցիկ երկիր է, եւ այստեղի ժողովուրդը բոլորին սպասում է ժպիտներով ու մեծ սիրով։ Հուսով եմ, որ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա»,–ընդգծել է Ս. Թանկյանը։
Արցախ այցելելով պետք է ներկայանալ ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլեւ պետք է ժամանակ գտնել եւ շփվել արցախցիների հետ։ Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը։
«Հույս ունեմ, որ մեր այն սփյուռքահայերը, արվեստագետները որոնց հետ ես շփվում եմ, կկարողանամ հստակ ներկայացնել Արցախն ու տեղի իրողությունը։ Եվ նրանց կհորդորեմ գալ Արցախ ու ժամանակ տրամադրել այս հրաշք երկրին ծանոթանալու համար։ Եվ նրանք պետք է ոչ թե մեկ անգամ լինեն Արցախում, այլ պարբերաբար, որպեսզի կարողանան ճիշտ եւ իրական աչքերով տեսնել ու պատկերացում կազմել այս հերոսական ժողովրդի ու երկրի մասին»,–նշել է Ա. Խանջյանը։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *