Տնտեսագետների կանխատեսումները ստիպել են Ալիեւին սենսացիոն կոչով հանդես գալ…

Ադրբեջանի գլխավոր նախրապան Ի.Ալիևը երևում է “սթափեցման” նշույլներ է ցույց տալիս…Միջազգային շուկայում նավթի գների կտրուկ նվազանը և դրանց երկարատև այդ վիճակում գտնվելու տնտեսագետների կանխատեսումները ստիպել են Ի.Ալիևին սենսացիոն կոչով հանդես գալ…

Ներկա գտնվելով երկրի հյուսիս-արևելքում հյուրանոցային համալիրի բացմանը Ադրբեջանի նախագահը հայտարարել է.”Մենք պետք է մի կողմ դնենք նավթը և գազը…Պետք է մոռանանք ընդհանրապես դրանց մասին…Քանի որ արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, ՏՏ ոլորտը, գյուղատնտեսությունը ավելի արագ տեմպերով պետք է զարգանան…” Երևում է Ի.Ալիևը հուսահատվել է, որ մոտ ապագայում նավթի գների բարձրացման երազանքը չի իրականանալու և ժողովրդին նախապատրաստում է ծանր ժամանակներին…2015 թ.պետբյուջեյում նավթի մեկ բարելի արժեքը ազերի տնտեսագետները հաշվարկով դրվել էր 90 դոլլարի սահմանում…

Սակայն այն հիմա 56-60 դոլլար է կազմում…Այս ամենը աղետային վիճակ է առաջացրել Բաքվի ֆինանսա-տնտեսական քաղաքականությունում…Վերջին տարիներին նավթային “ասեղին” նստած Ի.Ալիևը,ով իրեն պահում էր երես առած երեխայի պես և անհրաժեշտ ծրագրերի հետ մեկ տեղ իրականացնում էր բազում ԱՆԻՄԱՍՏ բաներ,չի կարող համակերպվել այս իրավիճակի հետ…Իներցիոն կերպով դեռ միլիարդներ է ծախսում իր սեփական PR-ի համար՝”օլիմպիադաներ”, ֆորմուլա 1-ի մրցաշարներ և այլ անիմաստ բաներ անցկացնելու համար…Սակայն հարյուր հազար փախստականների և տեղահանվածների պահում է անմարդկային պայմաններում՝համակենտրոնացման ճամբարներում,իսկ “գլամուր” Բաքվից դուրս կյանք ազերիական քաղաքներում և գյուղերում բավական ծանր է…

Վերջին ամիսներին ի.Ալիևի կողմից կազմակերպված կոյունլու օլիգարխների կուլակաթափության գործընթացը այնքան էլ շոշափելի արդյունք չտվեց…Նավթախտով տառապող ազերի քաղաքական էլիտան ժամանակին ստացած ահռելի նավթագազային դոլլարները սեփական տնտեսության մեջ ներդնելու փոխարեն այն փոշիացրեց՝անպտուղ պայքարելով հայերի դեմ…Ու երբ Բաքվի նավթից ստացած գումարները կտրուկ պակասեցին Ի.Ալիևը հիշել է,որ նավթից բացի կան տնտեսական այլ ճյուղեր ևս,որոնք ՊԵՏՔ էր զարգացնել…Ինչպե՛ս ասում են՝Լավ է ուշ,քան՝երբեք…Ազերիների պարագայում դա բավական ուշացած է…Իրեն հզոր պետության ղեկավար համարող Ի.Ալիևը երբեք չանդրադարձավ սեփական ժողովրդին հուզող խնդիրներին՝ցույց տալով,որ ոչ մի խնդիր էլ չկա…

Սակայն իրեն երկրորդ Դուբայի ղեկավար հռչակած Ի.Ալիևը երբեք չբացատրեց,թե ինչո՞ւ հարուստ Ադրբեջանի 9,5 միլիոն բնակչությունից մոտ 4 միլիոնը լքել է երկիրը…

Հ.Գ.Ըստ Ադրբեջանի Վիճակագրության վարչության տվյալների 2014 թ-ին Բաքվի արտահանումների 91,1% կազմել են նավթամթերքները…Իսկ այս տարվա հունվարից ապրիլ ընկած հատվածում այն կազմել է 85,7%…Հետաքրքիր մի փաստ ևս…Ըստ ազերիական ԶԼՄ-րի Ռուսատանին բանջարեղենով և մրգով “ապահովող” Ադրբեջանի արտահանումների մեջ միրգն ու բանջարեղենը կազմել են ընդամենը 1,02 %…Թմրամոլի նման “լոմկայում” հայտնված Ի.Ալիևը ինչ ասես կխոստանա, միայն թե իրեն հանգիստ թողնեն…Միայն թե ինքը և իր մոտակա շրջապատը թաքուն շարունակեն վայելել այն դոլլարները,որոնք ԴԵՌ կան նավթային Ֆոնդում… Ի դեպ,Դուբայի էմիրությունում նավթը տալիս է եկամտի ընդամենը 35 %-ը…

Գագիկ Համբարյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *