ԿԱՐԵՎՈՐ
Search
5

Տոնական համերգ՝ արգենտինահայ համայնքում

Մայիսի 30-ին Արգենտինայի հայ համայնքը Բուենոս Այրեսի Հայ Կենտրոնի «Սիրանույշ» սրահում մեծ հանդիսավորությամբ տոնախմբեց Հայաստանի Առաջին Հանրապետության, Հայրենական Մեծ Պատերազմի, Շուշիի ազատագրման և Արգենտինայի անկախության տոները: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:

Հայկական վարժարանի սաները` իբրև դրոշակակիրներ, ներս բերեցին Հայաստանի Հանրապետության, Արցախի և Արգենտինայի դրոշները, որից հետո հնչեցին պետական օրհներգերը: Իրենց ելույթներով միջոցառմանը մասնակցեցին Արգենտինայի Հայոց թեմի «Մասիս» և Արգենտինահայ մշակութային միության «Գայանե» պարախմբերը, մեներգիչ Արթուր Դավթյանը և արգենտինյան համույթը: Իր խոսքը ներկաներին հղեց Արգենտինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ Հուգո Գույումջյանը և Ադրիան Լոմլոմջյանը, որոնք մեկ անգամ ևս կարևորեցին մայիսյան հաղթանակների դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:

Հանդիսության ավարտին իր օրհնության խոսքը ներկաներին ասաց Արգենտինայի Հայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *