DSCN4691

Ցանկացած կին պետք է լինի գեղեցիկ ու խնամված. դերմատոլոգ Քրիստինա Բաբայան

Քրիստինա Բաբայան ,  «Gold’s միջազգային բժշկական սպա» կենտրոնի գլխավոր բժիշկ, մաշկաբան- կոսմետոլոգ.

Կրթություն

Սովորել եւ ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարաի ուլտրաձայնային հետազոտության բաժինը, այնուհետեւ դերմատոլոգիան. Ստացել է մաշկաբանի մասնագիտացում ԱՄՆ-ում:  Ուրվագծային պլաստիկա մասնագիտացմամբ վերապատրաստվել է Իսրայելում, այնուհետեւ վերապատրաստվել է Պորտուգալիայում, Թել-Ավիվում, Բուխարեստում, Բարսելոնայում, Մոնակոյում, Մադրիդում ու ԱՄՆ-ում: Մասնակցել է Էսթետիկ եւ հակատարիքային բժշկության համաշխարհային կոնգրեսին (AMWC):DSCN4705

 –2000 թ-ին <<Միսս Հայաստան>> գեղեցկության եւ նրբագեղության մրցույթի հաղթող եք ճանաչվել: Ինչու՞ ընտրեցիք ոչ թե մոդելինգի կարիերան, այլ բժիշկ-դերմատոլոգի մասնագիտությունը:

Երբ մրցույթում հաղթող ճանաչվեցի, 16 տարեկան էի եւ ուսանում էի ԵՊԲՀ-ի առաջին կուրսում: Գեղեցկության նկատմամբ երբեւէ անտարբեր չեմ եղել: Սիրում էի եւ միաժամանակ գեղեցիկի հետ շփվել եւ գեղեցկություն նվիրել կանանց: Առաջնայինն ինձ համար բժշկական կրթությունն էր: Սկզբում ցանկանում էի ընտրել պլաստիկ վիրաբուժության ուղղությունը, սակայն մտափոխվեցի, ընտրեցի ուլտրաձայնային հետազոտությունների, այնուհետեւ դերմատոլոգի մասնագիտությունը:

Թեպետ այդ տարիներին բավական շատ էին տարատեսակ առաջարկները տարբեր երկրներից՝ զբաղվելու մոդելի գործունեությամբ,  սակայն հրաժարվեցի:

-Ինչպե՞ս եք վերաբերվում պլաստիկ վիրաբուժությանը, կողմնակից ե՞ք բնատուր գեղեցկությանը, թե՞ ելնելով Ձեր նախասիրությունից՝ կարծում եք, որ կարելի է հանուն գեղեցկության ընդդիմանալ նույնիսկ բնությանը:

– Ես կողմնակից եմ, նրան, որ եթե մարդը կարող է լինել գեղեցիկ, խնամված եւ երիտասարդ ապա չպետք է հրաժարվի իրեն ընձեռած այդ հնարավորությունից, ինչն իհարկե գեղեցկության չափանիշների շրջանակներում է:

DSCN4707

-Արդեն գարուն է, բնության զարթոնքի, եղանակային փոփոխությունները խոցելի են դարձնում կանանց դեմքի մաշկը: Խնամքի ի՞նչ միջոցներ եք առաջարկում:

-Առաջին հերթին այս անցումային փուլում առաջանում է վիտամինների ընդունման անհրաժեշտություն, կնոջ մաշկը ջրազրկվում է՝ դառնում առավել զգայուն, ուստի խորհուրդ է տրվում խոնավեցնող քսուքներ օգտագործել, կախված մաշկի չորությունից: Այս խնամքը ընդհանրապես կախված չէ կնոջ տարիքից: Եթե կինն ունի գանգատ, ապա կարեւոր է ժամանակին հասկանալ խնդիրն ու լուծել այն:

Ես օրինակ ունեմ եւ՛ 12 եւ եւ՛ 90 տարեկան հաճախորդներ: Ճիշտ է, երբ տվյալ դեպքում կանայք դիմում եմ մասնագետի՝ կոսմետոլոգի եւ չեն զբաղվում ինքնաբուժությամբ: Մեր կենտրոնում, ի դեպ, կոնսուլտացիան արվում է բացառապես անվճար, որի ընթացքում հաճախորդը ստանում է իրեն հետաքրքրող բոլոր ինֆորմացիան:

DSCN4698

Լինու՞մ է առհասարակ այնպես, երբ մարդու մաշկը լինում է լիարժեք առողջ, եւ երկարատեւ ժամանակ կարիք չի լինում կոսմետոլոգիական միջամտությունների դիմելու:

-Երիտասարդ տարիքում հնարավոր է, սակայն 25 տարեկանից հետո տարիքի հետ մեկտեղ առաջանում են մաշկային խնդիրներ եւ առաջանում է խնամքի կարիք: Իսկ 35-ից հետո առաջանում են խորը կնճիռներ, որոնք հարթվում են միայն ներարկումների միջոցով: Ուստի, եթե վաղ շրջանում կանայք սկսեն խնամել մաշկը, ապա բնականաբար կխուսափեն երիտասարդ տարիքում կնճիռներ ունենալուց եւ կպահպանեն երիտասարդությունն առավել երկար:

DSCN4702

-Կանայք ի՞նչպիսի կոսմետիկա պետք է օգտագործեն մաշկը չվնասելու համար:

-Կարեւոր է տան պայմաններում ճիշտ կոսմետիկ պարագաների օգտագործումը: Երբ կանայք գալիս են ինձ մոտ, ես նախ եւ առաջ իրենց հորդորում եմ ճիշտ խնամքը սկսել տան պայմաններում ճիշտ ընտրված կոսմետիկ միջոցներից, որպեսզի իմ կատարած բոլոր բուժական թերապիաները լինեն արդյունավետ եւ պահպանվեն երկար:

Կանայք պետք է ճիշտ խնամեն իրենց նաեւ տանը: Մեզ մոտ առկա են ամերկյան ապրանքանիշի բարձրակարգ կոսմետիկ պրոֆեսիոնալ եւ կիսապրոֆեսիոնալ խնամքի պարագաներ, որոնք առաջարկվում են հաճախորդին՝ նրա մաշկային առանձնհատկություններին համապատասխան:

DSCN4696

-Օրեցօր ավելանում են կոսմետոլոգիական ոլորտում կիրառվող նորարարությունները. Ձեր սպա կենտրոնում ի՞նչ նորագույն մեթոդներ են գործում:

-Կենտրոնում կիրառվող բոլոր սարքավորումները բացառիկ են եւ կիրառվում են միայն մեր սրահում, նմանատիպ գործածվող սարքեր չկան նույնիսկ ՌԴ ում: Ես ցանկացած նոր տեխնոլոգիա ներմուծելուց առաջ, նախ այն երկար ուսումնասիրում եմ եւ հետազոտում, նոր միայն որոշում կիրառել մեր կենտրոնում, թե ոչ: Բոլոր սարքավորումները ներմուծվում եմ ԱՄՆ-ից եւ Իսրայելից եւ կարող եմ վստահեցնել, որ ամենարդյունավետ նորագույն տեխնոլոգիաներն են:

-Ի՞նչ մեթոդով է իրականացվում մազահեռացումը:

-Իրականացվում է լազերային մազահեռացում, որը թույլատրվում է կիրառել 16 տարեկանից հետո: Կան մի քանի տեսակի լազերային սարքավորումներ. լազերային դիոդային մազահեռացումը բացարձակ անցավ է, արդյունավետ եւ մի քանի թերապիայից հետո մազի աճը 80 տոկոսով նվազում է:

Կան լազերային տարբեր մազահեռացման տեսակներ: Այն եւս անհատական բնույթ ունի եւ կախված է հաճախորդի անհատական խնդրից, կարող է պայմանավորված լինել հորմոնային խանգարումներով, կարեւոր է նաեւ ժառանգականության գործոնը:

-Կցանկանայի խոսել էսթետիկական բժշկության բնագավառում կիրառվող ամենավերջին նորամուծության՝ պլազմոլիֆտինգի մասին, որն ի դեպ եւս իրականացնում եք: Որքանո՞վ է այն արդյունավետ եւ ի՞նչ գործընթաց է:

DSCN4701

-Գործողության հիմքում մարդու` տրոմբոցիտներով նախապես հարստացված սեփական պլազմայի գործածությունն է, երբ տրոմբոցիտներն անհրաժեշտ են ոչ միայն արյան մակարդման համար, այլև արտադրում են բջիջների կիսվելն ու բազմացումը խթանող հատուկ սպիտակուցներ։ Այցելուի մաշկի մեջ դրանք ներարկելու դեպքում այդ նյութերն ակտիվացնում են միջբջջային նյութափոխանակության (մետաբոլիզմ) մեխանիզմը եւ այն նյութերի սինթեզը, որոնք «պատասխանատու» են մաշկի թարմության, առաձգականության և խոնավության համար (կոլագեն, էլաստին, հիալուրաթթու)։

Տրոմբոլիտները մաշկի բջիջներին` ֆիբրոբլաստներին, պարտադրում են նորմալ գործել, վերականգնել սեփական երիտասարդ բջիջների պահեստարանը։ Սակայն, երբ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին վերադարձա Կորեայում այս թեմայով անցկացված սեմինարից, բազմաթիվ քննարկումներ եղան պլազմոլիֆտինգի շուրջ:

Տեղաբնականերն արտադրել են հատուկ փորձասրվակ, որը անջատում է պլազման եւ տրոմբոցիտները եւ այս նոր RPP թերապիան թերեւս ճանաչվել է առավել արդյունավետ մեթոդ պլազմոլիֆտինգից: Եթե վերջինի դեպքում անհրաժեշտ է կատարել 10 պրոցեդուրա ապա RPP թերապիայի (անգլերեն Platelet Plasma therapy) դեպքում 3 պրոցեդուրայով ամիսը մեկ անգամյա պարբերականությամբ կարելի է ստանալ գերազանց արդյունք:

Այս գործընթացն արվում է խորը կնճիռների, աչքերի հատվածում պիգմենտային բծերի վերացման նպատակով: Այս նորագույն մեթոդը կիրառվում է նաեւ մեր սրահում, օգտագործվում են նույն փորձասրվակները: Քանի որ այս պրոցեդուրան բավական ցավոտ է, առաջիկա օրերին պատրաստվում ենք սարքավորում ներմուծել, որի օգնությամբ թերապիայի ընթացքը կդառնա արդեն անցավ, մաշկը վակուումով կբարձրացվի վերեւ:

Այնուհետեւ տրոմբոցիտների խտանյութը, որը 15 մգ – ից հնարավոր է լինում ստանալ ընդամենը 2 մգ-ն, օգտագործվում է ամենախիստ անհրաժեշտ հատվածում: PRP թերապիայի ասպարեզում կատարված գիտական հետազոտություններն ու մշակումները բացահայտել են կոսմետոլոգիայում պլազմայի օգտագործման արդյունավետությունը։

-Ի՞նչ կմաղթեք կանանց

-Կմաղթեմ, որ միշտ լինեն առողջ, գեղեցիկ ու խնամված

 

Հասցե. Կոմիտասի պող., 40/1 շ., 0051,

Երևան, Հայաստան Հեռախոս +374 93 77 15 55  +374 10 20 83 60

Վեբ կայք www.goldsgym.am 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *