ԿԱՐԵՎՈՐ
Search
akcia781

Ցավալի իրողություն. Հայհոյանքը դառնում է սովորական երեւույթ. ԶԼՄ -ներ մի դարձրեք այն եթերի մի մաս

Բողոքի և պայքարի այս ողջ ընթացքում լուսավոր ու պայծառ պահերի հետ մեկտեղ ակնհայտ գերակշռող է դառնում ՀԱՅՀՈՅԱՆՔԸ՝ երբեմն սարկազմով, երբեմն ժեստերով, երբեմն ձայնային ազդանշանի տակ, իսկ որ ամենաահավորն է, շատ հաճախ լրիվ բաց, լսելի: Ավելին ասեմ, արդեն դրան ակամայից մասնակից ենք դարձնում երեխաներին ու կանանց: Կապ չունի ով է դրա հեղինակը, ինչ ձևով է դա արվում:

Հայհոյողները, հատկապես հրապարակայինն դաշտում, միշտ պետք է հիշեն, որ իրենց լսում են, լսում են ոչ միայն նրանք, ում դա ուղղված է, այլև ուրիշները, որոնց մեջ են կանայք ու երեխաներ:

Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ, մի դարձրեք հայհոյանքը ձեր եթերի մաս, մի խրախուսեք այն, մի տարածեք այն, խնդրում եմ: Հավատացե՛ք, դա բնավ էլ չի վկայում ազատամտության, առաջադիմության մասին կամ դրանով չի, որ կարելի է ցույց տալ ցասման ուժգնությունը: Դա միայն ու միայն խոսում է խոսքի, վարքի արժեզրկման մասին:

Տիգրան Սահակյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *