ԿԱՐԵՎՈՐ
Search
unnamed (6)

Ցավոք, չենք կարող այլեւս Սիրիայի նախկին հայկական գաղութն ունենալ. Սիրիահայ բարերարի բացառիկ հարցազրույցը

Հայաստանում եւ Արցախում իրականացրած իր բարեգործական ծրագրերով այսօր շատերիս հայտնի սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանը Հայաստանում է եւ վերջին տարիներին հատկապես, հաճախ է հայրենիք գալիս: Նրա պատկերացմամբ, հայը պիտի Հայաստանում ապրի, իսկ սփյուռքահայը՝ Հայաստանով:

Գաբրիել Ջեմբերջյանը <Փյունիկ> բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահն է, ում առաջինը հանդիպել եւ Հայաստան է բերել այն ժամանակ Սիրայում դիվանագիտական առաքելությամբ զբաղվող ՀՀ գխավոր հյուպատոս Լեւոն Սարգսյանը, եւ 1994 թ-ին համատեղ կյանքի կոչել Փյունիսկ համահայկական հիմնադրամի գործունեությունը:

Սիրիահայ բարերարը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, ավարտել է տեղի Կրթասիրաց վարժարանը, ապա մշտական բնակություն հաստատել Դամասկոսում: Նրա նախաձեռնությամբ 1998թ. ստեղծվել է <Փյունիկ> բարեգործական հիմնադրամը:

Գաբրել Ջեմբերջյանը Հայաստանում է Հայոց ցեղասպանության 100 ամյակի գործունեության աշխատանքների ու միջոցառումների կազմակերպման գործընթացներում ներգրավվելու նպատակով եւ միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմում է:

ՀՀ նախագահի հրամանով ամիսներ առաջ պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, նախկինում՝ Մովսես Խորենացու շքանշանով

-Պարոն Ջեմբերջյան, Փյունիկի ստեղծումը ի՞նչ նպատակ էր հետապնդում, կարո՞ղ ենք համոզված ասել, որ այն իր առաքելությունը կատարել է.

-Հայաստանում հիմնադրամը պաշտոնապես գրանցվել է 2008 թ. դեկտեմբերին: Հիմնադրամը գործունեության ընթացքում իրականացրել է մեծածավալ ծրագրեր` ներառելով Հայաստանի և Սփյուռքի կրթության, գիտության, մամուլի, եկեղեցաշինության և բազմաթիվ ազգօգուտ ոլորտներ: Հիմնադրամը կազմակերպել է բազմաթիվ մշակութային միջոցառումներ, հովանավորել շնորհալի հեղինակների՝ հրատարակել գրքեր, բացահայտել ու խրախուսել է սոցիալապես անապահով, ուսման մեջ առաջադիմող ուսանողների, իսկ առավել շնորհալիների՝ օգնություն է ցուցաբերել ուսումն արտերկրի առաջատար բուհերում շարունակելու համար:

Երբ Լեւոն Սարգսյանն իր դիվանագիտական առաքելությունն ավարտեց Սիրայում, բարեգործական ծրագրերը աշուժացնելու նպատակով ստեղծեցինք Փյունիկը: Հիմադրամի գործունեությունը ուղղված է ոչ միայն Հայաստանում այլեւ Մերձավոր Արեւելյան երկրներում, Լիբանանի եւ Սիրիայի դպրոցներում ուսուցողական պարագաների տրամադրման տեսքով:

-Իսկ բարեգործական ծրագրերը հատկապես ի՞նչ ուղղությամբ են.

-Հիմադրամը գործունեություն իրականացնում է ոչ միայն Հայաստանում այլեւ Մերձավոր Արեւելյան երկրներում, Լիբանանի եւ Սիրիայի դպրոցներում ուսուցողական պարագաների տրամադրման տեսքով:Փյունիկ հիմնադրամի բուն աշխատանքները ռեսուրսների զարգացման գծով է: Մինչեւ այսօր մեր աջակցությամբ հիմնել ենք 1200 լաբորատորիա, դպրոցներին տրամադրվել է մոտ 6 հազար համակարգիչ: Ստեղծել են ավելի քան 2000 խաղահրապարակ ՀՀ մարզերում եւ Արցախում:

shahinian5

2009-2010թթ. հիմնադրամը Երևան քաղաքին նվիրել է 145 խաղահրապարակներ, որոնք տեղադրվել են քաղաքի մանկապարտեզներին կից և բակերում, ինչպես նաև օժանդակել է Երևանում տարբեր միջոցառումների և ծրագրերի իրագործմանը: Բավականաչափ գրքեր ու ձեռնարկներ է հրատարակվել Սփյուռքի նախարարության հետ համատեղ, որպեսզի մեր նպատակները կարողանանք իրականացված տեսնել:

-Մեծապես աջակցել եք նաև Դամասկոսում Հայաստանի դեսպանատան հիմնադրմանը, նպաստել հայ-սիրիական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Ի՞նչ եք կարծում պատերազմական գործողությունների արդյունքում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալները ե՞րբ հնարավոր կլինի վերկանգնել կամ  աշխուժացնել:

-Սիրայում տիրող իրավիճակը թեպետ դանդաղեցրեց առեւտրաշրջանառությունը, սակայն հուսով եմ՝ կվերականգնվի, քանի որ Հայաստանի եւ ՌԴ-ի հարաբերություններն էլ լավ են զարգանում: Բացի այդ, տնտեական կապերի զարգացման հեռանկարները մեծ են, քանի որ Սիրայում ապրող հալեպահայությունը մեծ համբավ ունի երկրում:

Serj-Sargsyan1-2

-Սիրայի նախագահ Բաշար Ալ Ասադի՝ ՌԴ կատարած այցը բավական մեծ իրադարձություն էր, այն պարագայում, երբ վերջին պատերազմական 4 տարիների ընթացքում նա չէր լքել երկիրը: Ի՞նչպես եք կանխատեսում պատերազմական գործողությունների ընթացքը.

-Սիրիայի պատերազմը հնարավոր է երկարի, ռուսական զինուժի միջամտությունը դեռ չի նշանակում, թե պատերազմը ավարտվել է: Ռուսաստանը, մենք լավ գիտենք, որ իր շահերն ունի Սիրայում եւ կարեւոր է, որ իր ռազմական բազաներն ունի արդեն այդ երկրում: Դրանք երկարատեւ ժամկետով պահելու համար կնքվել է համաձայնություն Ասադի հետ եւ ամեն ինչ արվելու է Սիրիայում կայունություն հաստատելու համար:

-Որքա՞ն է այժմ Սիրիայում ապրող հայերի թիվը.

-Մոտ 25 հազար: Եթե նախկինում Սիրայում հայ աշակերտների թիվը 13500 էր, ապա այսօր, ցավոք սրտի 4500 – ն է մնացել: Ցավոք սրտի, մենք չենք կարող այլեւս Սիրայի նախկին հայկական գաղութն ունենալ.

-Մի փոքր կպատմեք ձեր ընտանիքի մասին, որքանով գիտեմ Ձեր կինը բժշկուհի է. Ինչպե՞ս եւ որտե՞ղ եք նրան հանդիպել

-Նրան հանդիպել եմ Հալեպում եւ 1982 թ-ին ամուսնացել. Ամուսնական ճամփորդության մեկնելով Դամասկոս, հաստատվեցինք այնտեղ, կինս այդպես կամեցավ: Առ այսօր այնտեղ ենք ապրում. Ունեմ մեկ զավակ՝ Սարգիս, հանգուցյալ եղբորս անունով. Նա հիմա ուսանում է Եվրոպայի բուհերից մեկում:

unnamed (1)

-Հայրենիք – սփյուռք կապերի ամրպանդումը, երկխոսությունը ինչպե՞ս եք տեսնում, ի՞նչ բացթողումներ կան այս ոլորտում.

-Սփյուռքում ապրող հայերը միշտ ցանկանում են Հայաստանը զորավոր տեսնել եւ հակառակը: Անշուշտ Ղարաբաղն էլ պետք է զորավոր լինի: Լավ կողմերի մասին արտահայտվելը դիմացինի մեջ առաջացնում է խանդավառություն, ինչը ինքնին հաջողություն կբերի, թե հայրենիքին, թե սփյուռքին:

unnamed (4)

Եթե արտագաղթ կա, ներգաղթ էլ պիտի լինի: Քանի որ ճգնաժամը ԱՄՆ ում Եվրոպայում դեռ շարունակվում է, ուստի այդ երկրներում վաղուց հաստատված եւ հաջողության հասած հայերը պիտի մի օր ցանկանան հայրենիք վերադառնալ: Հայը պետք է իր հայրենքում ապրի եւ նեցուկ լինի իր ազգին իսկ սփյուռքահայը՝ ինֆորմացվի Հայաստանի կյանքի մասին:

Եթե միմյանց սիրենք, պատերազմի վերսկսման վտանգն էլ կվերջանա, Ադրբեջանցին կվախենա եւ զերծ կմնա մեզ հետ մենամարտելուց: 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *