ԿԱՐԵՎՈՐ
Search
06

Ցեղասպանության թեմայով շապիկի համար քրդական ամսագիրը հետապնդումների է ենթարկվում Թուրքիայում

Անկարայում քրդերեն և թուրքերեն հրատարակվող «Ռոզա» ամսագիրը հանվել է վաճառքից: Պատճառը եղել է Հայոց ցեղասպանության թեմայով շապիկի տպագրումը: Թուրքական «Cumhuriyet» թերթը տեղեկացնում է, որ ամսագրի անցյալ տարվա համարներից մեկում «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն» անելու մեղադրանքով ձերբակալվել է ամսագրի գլխավոր խմբագիր Մեհմեթ Սալիհ Էրշարին:

Ըստ Ermenihaber.am-ի` մարտի 6-ին Անթալիայի օդանավակայանում ձերբակալված խմբագիրը ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել, բայց դեռ ոստիկանության շենքից դուրս չեկած՝ կրկին ձերբակալվել է: Ձերբակալման պատրվակ է հանդիսացել նրա մոտ հայտնաբերված «Ռոզա» ամսագրի 6-րդ համարը:

Խմբագրին հայտնել են, որ ամսագրի՝ վաճառքից հանելու վերաբերյալ որոշումը կայացվել է մեկ տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության թեմայով շապիկի և նյութի պատճառով: Երկլեզու ամսագրի խմբագիր Էրշարին իր ցուցմունքում ընդգծել է, որ վաճառքից հանվելու վերաբերյալ որևէ դատական որոշման ծանուցում ինքը չի ստացել:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *