Ցեղասպանությունները հետազոտողների միջազgային ընկերակցության կոչը Գերմանիային

Ցեղասպանությունները հետազոտողների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars (IAGS) Գերմանիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ընկերակցությունը նամակ է ուղարկել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նորբերտ Ռոտենին եւ այլոց:

Կազմակերպությունը գերմանացի օրենսդիրներին կոչ է անում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին գրավոր եւ պաշտոնապես ձեւակերպել Բունդեսթագի բոլոր խմբակցությունների իրավական դիրքորոշումները, որոնք ճանաչում են Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների, հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *