57051

Ցմահ դատապարտված ազատամարտիկը հնարավոր է ծանր հիվանդության պատճառով ազատ արձակվի

Ղարաբաղյան պատերազմի մասնակից, նախկին հետախույզ Սղոմոն Քոչարյանը դատապարտվել է զմահ ազատազրկման ՝ Իրանի քաղաքացի ադրբեջանցու կանխամտածված սպանության եւ թալանի համար: Արդեն 20 տարի կրում է պատիժը, սակայն ծանր հիվանդության պատճառով հնավոր է՝ ազատ արձակվի: Իրականացվող դատաբժշկական փորձաքննության արդյունքում միայն պարզ կդառնան՝ նրան ազատելու բոլոր հիմքերը: Այսօր այս մասին տեղեկացրեց «Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Այժմ նա գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, ում մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն, ուստի ենթակա է ազատման: «Հետք» թերթի լրագրող Զարուհի Մեջլումյանը փաստեց, որ 4-րդ աստիճանի սրտի անբավարարությունը ՀՀ կառավարության 825N որոշման համաձայն անհամատեղելի է պատժի կրման հետ։ «Այս որոշման մեջ կառավարությունը սահմանել է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում մարդը պետք է ազատվի պատիժը կրելուց, իսկ սրտի իշեմիկ հիվանդությունը հենց այդ ցանկում է»,-ասաց նա։

Նշենք, որ Սողոմոնը կորցրել է ընտանիքին, կինը մահացել է ծանր հիվանդության պատճառով, իսկ 19 ամյա աղջիկը՝ ինքնասպան է եղել:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *