Փոքրիկ Հայաստան Վենետիկում: Այցելել Վենետիկ և այնտեղ չփնտրել հայկական հետք հարիր չի լինի որևէ հայի

Այցելել Վենետիկ և այնտեղ չփնտրել հայկական հետք հարիր չի լինի որևէ հայի: Թերևս սկսենք Վենետիկի ամենագլխավոր տեսարժան վայրը համարվող Սուրբ Մարկոսի հրապարակից, որտեղ անհամար զբոսաշրջիկների հիացմունքին է արժանանում նույնանուն տաճարը։ Սուրբ Մարկոսի տաճարի մուտքի վերնամասում իրենց վեհ կեցվածքով դարեր շարունակ բոլորին դիմավորում Է չորս նժույգների արձանախումբը, որն ի դեպ, Հռոմում, 66 թվականին, հայոց Տրդատ թագավորն իր թագադրության ժամանակ նվիրել է Ներոնին, իսկ 1204 թվականին դրանք հասելեն Վենետիկ: ժամանակին այստեղ՝ Վենետիկի Հանրապետությունում, տեղի Է ունեցել պատմական իրադարձություն, երբ Կիլիկյան Հայաստանի վերջին տիտղոսավոր թագուհի Կատերինա Կորնարոն ժամանելով Վենետիկ, Կիպրոսը հանձնել Է Վենետիկի Հանրապետու թյանը՝ հիմք դնելով պատմական ռեգատային, որ կրկնվում Է ամեն տարի։

Ի դեպ,Կիլիկյան Հայաստանի վերջին տիտղոսավոր թագուհու աճյունն ամփոփված Է Վենետիկի Սուրբ Սալվադոր տաճարում տապանաքարին համապատասխան գրությամբ: Վենետիկի Սաս Զուլիան թաղամասի Հայկական փողոցում է գտնվում 1434թ.հիմնադրված հայկական Սուրբ Խաչ եկեղեցին։ 1740 թվականից եկեղեցում պաշտամունք են կատարում Մխիթարյան հայրերը։ Սուրբ Խաչը Իտալիայում միակ միջնադարյան եկեղեցին Է, որ գործում Է մինչ օրս։ Սուրբ պատարագները մատուցվում են միայն հայկական ծեսով՝ յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 10:30-ին։

Տեղեկացնենք նաև, որ Եկեղեցին բաց Է միայն կիրակի օրերը։ 1850 թվականից Վենետիկի ամենագեղեցիկ, Tiepolo–ի ու Louis Dorigny-ի որմնանկարներով հա¬րուստ Պալացցո Զենոբիո (Palazzo Zenobio) պալատում է գտնվում Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը, որը Մխիթարյան միաբանության կողմից հիմնադրված, մեծ հեղինակություն վայելող, հայագիտության հանճար հսկայական աշխատանք կատարած կրթօջախներից է։ Բազում հայորդիներդաստիարակվել են այստեղ «Հայրենիքի և Աստծո փառքի համար»։

Այստեղ են սովորել նաև հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանը, դերասան Վահրամ Փափազյանը, երաժիշտ Գուրգեն Ալեմշահը և շատ ու շատ ուրիշ մեծանուն հայ մտավորականներ։ Ուշագրավ է պալատի «հայելիների սրահը», որտեղ նկարահանվել են համաշխարհային համբավ վայելող ֆիլմեր։ Վենետիկում հայոց աշխարհի խորհրդանիշ է համարվում Աուրբ Ղազար կղզին, որտեղ 1717 թվականից գտնվում է հայկական Մխիթարյան միաբանությունը, որի հիմնադիրն է Մխիթար Սեթաստացին։ Միաբանությունը Եվրոպայի սրտում գտնվող Հայաստանի մի մաս է, որը դարեր ի վեր ծավալել է գիտամշակութային և կրոնադաստիարակչական գործունեություն։ 1773-ից միաբանությունից առանձնացել էր մի թև և հաստատվել Վիեննայում, իսկ ահա 2000 թվականին միաբանությունները միավորվել են։

Մխիթար Աեբաստացին դեմ է եղել Հայ Կաթողիկե համայնքի՝ Հայ Առաքելական Եկեղեցուց անջատ գոյությանը, նա ծավալել է գիտակրթական գործունեություն, շարունակել է պահպանել Հայ Առաքելական Եկեղեցու ավանդույթները։ Մխիթարյան միաբանությունն աշխարհում միակ կաթոլիկ համայնքն է, որը երբեք լատինացված չի եղել։ Մխիթարյանների արարողությունները երբեք չեն եղել լատինածես և չեն կատարվել լատիներենով, այլ միմիայն հայերենով՝ համաձայն Հայ ԱռաքելականԵկեղեցու ծիսակարգի։ Թեև Մխիթարյանները որպես Եկեղեցու գլուխ ճանաչում են Հռոմի պապին և որևէ կախվածության չանեն Հայ Առաքելական եկեղեցուց և Սուրբ Ւջմիածնից, սակայն թե ժամասացությունը, թե պատարագն իրականացվում են այնպես, ինչպես դա արվում Է Հայ Առաքելական Եկեղեցում։ Ի դեպ, երթ 1810թ. Նապոլեոն Բոնապարտը գրավել Է Վենետիկը, հատուկ հրամանագրով Վենետիկի Մխիթարյան միաբանաթյանը ճանաչելէ որպես գիտական գործունեություն ծավալող ակադեմիական հաստատություն, իսկ կայսերական հատուկ հրովար¬տակով միաբանությունը հռչակվել է անձեռնմխելի։

Մխիթարյան միաբանության թանգարանային գանձերը համամարդկային արժեք են ներկայացնում և ներառում են մոտ 5000 ձեռագիր մատյան, 150000 կտոր գիրք, Մարտիրոս Սարյանի, Փարաջանովի, Այվազովսկու, հայ և օտարերկրյա աշխարհահռչակ նկարիչների գործերի անկրկնելի հավաքածուներ, եգիպտական քուրմ Նեմանխետամոնի մումիան և շատ այլ տարբեր գանձեր։

Diners Club ամսագիր

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *