Քլունին ժամանեց Հայաստան

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունին քիչ առաջ ժամանեց Հայաստան։ Աստղին դիմավորողների շարքում էր հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, որը Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակաբաշխության հիմնադիրներից է: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այցի շրջանակներում Քլունին մասնակցելու է Aurora Prize for Awakening Humanity միջազգային առաջին մրցանակաբաշխությանը՝ կազմակերպված հայ գործարարներ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի եւ Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի նախաձեռնությամբ։George-Clooney-arrives-in-Yervan-Armenia

Մրցանակաբաշխությունը նպատակ ունի միավորելու աշխարհի մարդասերներին եւ հանձնել մրցանակներ նրանց, որոնք ռիսկի են ենթարկում իրենց կյանքը` հանուն այլ կյանքերի փրկության: Արարողությունը կկայանա ապրիլի 24-ին Երեւանում։ Սպասվում է, որ Ջորջ Քլունին կհայտարարի հաղթողի անուն:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *