Օբաման խոստովանել է, թե ինչու չի ընդունում Հայոց ցեղասպանությունը

«New England Patriots» ամերիկյան ֆուտբոլային թիմի ղեկավարներից մեկը՝ ազգությամբ հայ Բերճ Նաջարյանը, Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ թիմի հանդիպեման ժամանակ հնարավորությունն օգտագործել է և ԱՄՆ նախագահի հետ խոսել Հայոց ցեղասպանության մասին։

Ֆրանցիսկոս պապը Ցեղասպանության հիշատակին նվիրված պատարագի ժամանակ 100 տարի առաջ տեղի ունեցած կոտորածը «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» է անվանել, սակայն Թուրքիայի կառավարությանը դուր չի գալիս, երբ ուրիշ երկրների իշխանություններն օգտագործում են այս բառը, և Ռեգանից հետո ԱՄՆ մյուս նախագահները տխրահռչակ ձևով ենթարկվել են Թուրքիայի ճնշումներին։
Նաջարյանը, ում պապը Թուրքիայում 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերից է, օգտագործել է պահն ու Օբամային խնդրել՝ ընդունել Ցեղասպանությունն, ինչպես որ մի ժամանակ խոստացել էր, ինչին ի պատասխան Օբաման նշել է.
Այդ ամենը բարդ է։ Ես փորձում եմ կանխել ապագա ցեղասպանությունները։
Նաջարյանը հիշեցրել է, թե ինչպես է դա արել Հռոմի Պապը, ինչին ի պատասխան Օբաման պատասխանել է.
Հռոմի պապը չունի կառավարություն, որը պետք է ղեկավարի, ինչպես ես։

blognews.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *