Օգնության ձեռք մեկնենք Սիրիահայերի օգնության միացյալ մարմնին. Հալեպում օրհասական վիճակ է

Սիրելի իմ եղբայրներ և քույրեր, օրհասական վիճակ է: Հալեպի հայկական թաղամասի վրա ռումբեր են ընկել և այն ամբողջովին քանդված է: Կան ծանր վիրավորներ: Եթե մենք այսօր չպիտի օգնենք· ե՞րբ պիտի հասնենք:
Լոս Անջելեսի Սիրիահայերի օգնության միացյալ մարմինը ամեն ինչ անում է, որ կարողանա դրամ հավաքել և ուղարկել Սիրիայի մեր հայությանը:
Օգնեք այդ Մարմնին, որպեսզի կարողանա իր բարի առաքելությունը իրականացնել: Եթե ասում ենք «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» և մեկս մյուսին ողջունում ենք ուրախությամբ, ինչո՞վ պիտի արժևորենք Հիսուսի Հարության ավետիսը, եթե այսօր ձեռք չմեկնենք մեր Սիրիահայ ժողովրդին:Խնդրանքս է, որ բոլորդ մեկ մարդու նման share անեք և արթնացնեք մեր ժողովրդին Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շեմին:

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *