Օլիմպիական 6-րդ խաղերի Արգենտինայի և Ուրուգվայի պատվիրակությունները Մայր Աթոռում

Oգոստոսի 2-ին ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը Գևորգյան հոգևոր ճեմարանում հանդիպեց Համահայկական Օլիմպիական 6-րդ խաղերի Արգենտինայի և Ուրուգվայի պատվիրակությունների հետ: Սրբազան Հայրը ներկաներին բարի գալուստ մաղթեց Մայր Հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ փոխանցելով Նորին Սրբության ողջույններն ու օրհնությունը:
Այնուհետև Սրբազան Հայրը խոսեց երիտասարդների առջև ծառացած մարտահրավերների և հավատքով դրանք ընկալելու և դիմագրավելու ուղիների մասին:
Հանդիպմանը ներկա էին Արգենտինայի հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը և ՔԴԿ աշխատակից Բարեշնորհ Հովհաննես սարկավագ Մանուկյանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *