Օծվեց Նոր Հաճըն քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունը, որը տեղի ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ կաթողիկոսի մասնակցությամբ:

Բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, գործարարներ, նախարարներ:

Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը բաշխելով ներկաներին, հոգևորականաց դասի ուղեկցությամբ մուտք գործեց նորակառույց եկեղեցի, ուր սկսվեց եկեղեցու օծման կարգը:Օծումից հետո կատարվեց եկեղեցու անվանակոչությունը: Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչեց Ս. Ամենափրկիչ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *