Օռնելա Մուտին և Նաստասյա Կինսկին Երևանում

Հետաքրքիր է, բայց երկու լեգենդար դերասանուհիներն էլ շատ նման էին իրենց էկրանային հերոսուհիներին: Օռնելան մարդամոտ, ժպտերես, ուրախ, հումորով, իսկ Նաստասյան ավելի զուսպ, սառը…կարելի է նույնիսկ ասել ոչ այնքան մարդամոտ, հաշվի առնելով, որ գրեթե չէր լուսանկարվում…Royal Tulip Grand Hotel Yerevan-ում այսօր կազմակերպված միջոցառման ընթացքում մի քանի ժամ սպասելուց հետո վերջապես հնարավոր եղավ տեսնել Եվրոպական կինոյի գերաստղերին:

60-ամյա Օռնելան պարզապես շքեղ տեսք ուներ: Երբ խոսում էր, կարծես «Укрощение строптивого» ֆիլմի Լիզան լիներ, Իր կողմից մարմնավորած ամենահայտնի հերոսուհին: Նաստասյան այժմ 54 տարեկան է, եթե դիտել եք Վիմ Վենդերսի “Փարիզ, Տեխաս” ֆիլմը, որտեղ Կինսկին խաղում է Ջեյնի դերը, կարող եք պատկերացնել, որ հենց Ջեյնն էլ եկել էր Հայաստան…նույն տրամադրությամբ:

Երևանի կոնյակի գործարանն էլ Իր հերթին այսօր բացել էր հյուրընկալ դռները: Աշխարհահռչակ դերասանուհիները եղան «ARARAT» թանգարանում, հնացման մառանում ծանոթացան «ARARAT» կոնյակների պատմությանն ու արտադրությանը, շրջեցին գործարանի նախագահական սրահում, որտեղ պահվում են տարբեր երկրների նախագահների այցերի պատվին հնացվող անվանական տակառները:

Երևանի կոնյակի գործարանից ստացած անմոռանալի տպավորություններից, «ARARAT» կոնյակների համից և բույրից բացի հյուրերն իրենց հետ Հայաստանից կտանեն նաև նվերներ՝ հատուկ պատրաստված կոնյակներ՝ «ARARAT»-ի բացառիկ հավաքածուից:

www.kamoblog.tv

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *