Օրակարգում Սիրիայի եւ Լիբանանի հայկական համայնքներին առնչվող խնդիրներն էին

Լիբանանի նախկին պետնախարար, գեներալ Փանոս Մանճյանը և Հայ բարեգործական ընդհանուր միության Հայ երիտասարդաց միության կենտրոնական մարմնի անդամ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի անդամ Արթուր Գունդակչյանը հանդիպեցին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Օրակարգում Սիրիայի հայ համայնքի հիմնախնդիներն և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված քայլերն  ու առաջիկա անելիքներն էին:

Զրույցի ընթացքում նախարարը բարձր գնահատեց Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացում Լիբանանի հայ համայնքի ներդրումը: Քննարկվեցին Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական զարգացումների, Լիբանանի հայկական համայնքի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձան  Սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքներին:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և հավաստիացրին, որ Լիբանանի հայ համայնքը առավել մեծ ջանքեր կներդնի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելու ուղղությամբ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *