21797_939855959392286_1411722039779830554_n

ՕՐՎԱ ՆԱՀԱՏԱԿ ՍՐԲԵՐԸ

Օղակ գործողությունը (ռուս.՝ Операция Кольцо) Ադրբեջանական ԽՍՀ–ի տարածքում գտնվող մի շարք հայաբնակ գյուղերի բռնի հայաթափումն էր ԽՍՀՄ ԶՈՒ–ի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից՝ էթնիկական զտման նպատակով։

1991թ ապրիլի 30-ին Կիրովաբադում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան՝ տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ է առնում Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։ Այս գործողությանը ժամեր անց հետևում է Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) և ազերի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։ Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով հայաբնակ գյուղերի բնակիչներին ազերիները բռնի կերպով ուղղաթիռներով արտաքսում Ստեփանակերտ կամ Կիրովաբադ, ապա՝ Հայաստան։

Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ղեկավար Թաթուլ Կրպեյանը,Արթուր Կարապետյանը «Արաբո» ջոկատի հրամանատարությունը ապրիլի 19-ից ստանձնած Սիմոն Աչիկգյոզյանը /Դեդ/, Հարազդանի ջոկատի հրամանատար Զարզանդ /Հրաչ/ Դանիելյանը, Վալերի Նազարյանը զոհվում են անհավասար կռվում։ Գործողությունները տևում են մեկ շաբաթ։ Տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ են գնդակահարվում ու կացնահարվում (հիմնականում՝ տարեց մարդիկ)։ Շուրջ հարյուր տղամարդկանց օմոնականները գերի են քշում Կիրովաբադ։

Ականատեսների վկայությամբ, օպերացիայի արդեն իսկ առաջին օրվանից շրջակա ադրբեջանական գյուղերի հազարավոր բնակիչներ խուժում են Գետաշեն ու Մարտունաշեն, և սկսում թալանել հայերի ունեցվածքը։

Արա ՆԱԽՇՔԱՐՅԱՆ 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *